Մամուլի տեսություն 18-07-2016
Չինաստանի հարավային ջրերում արտասահմանյան ծովուժերի կողմից ազատ պարեկումներ են իրականացվում , որոնք ի վերջո կարող են աղետի հանգեցնել
«Ղոդս»
Չինաստանի հարավային ծովը ՝ աղետի սեմին
Չինաստանի բանակի ռազմածովային ուժերի բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է .-«Չինաստանի հարավային ջրերում արտասահմանյան ծովուժերի կողմից ազատ պարեկումներ են իրականացվում , որոնք ի վերջո կարող են աղետի հանգեցնել» :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Վերջերս Հաագայի միջազգային ատյանը հերքել է Հարավային ծովի կապակցությամբ Պեկինի կողմից ներկայացված հավակնությունը : Նման հանգամանքում , Չինաստանի բանակի ռազմածովային ուժերի բարձրաստիճան հրամանատարի հայտարարությունը ԱՄՆ-ի համար նախազգուշացում է հնչում : Չինաստանը պաշտոնապես չի ճանաչել Հաագայի միջազգային ատյանի դատավճիռը : Ճապոնիան և արևմտյան երկրները Պեկինի կոչ են արել հարգել այդ որոշումը , սակայն հարցին բացասաբար է հակազդել Չինաստանը» :
Վերջին ամսիներին ԱՄՆ-ը բազմիցս պարեկումներ է իրականացրել Չինաստանի հարավային ծովի հակամարտելի կղզիների մոտ , իսկ Չինաստանն ամրապնդել է այդ ջրերում ռազմական ներկայությունը : Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի գլխավոր շտապի պետի տեղակալ ՝ ծովակալ Սան Ջիան Գուն նշել է , որ ազատ նավարկությունը կեղծ հարց է , որը բազմիցս օգտագործվել է տարբեր երկրների կողմից : Նրա հավաստմամբ , Չինաստանն այդ ծովում նավակրության ամենամեծ շահող կողմն է և թույլ չի տալու , որ այն տուժի որևէ երկրի պատճառով :
Հաագայի միջազգային ատյանը 497 էջանոց դատավճիռ արձակելով , հայտարարել է , որ անհիմն են համարվում Չինաստանի հարավային ծովային պաշարները Պեկինին պատկանելու հայտարարությունները :
Վերջերս ԱՄՆ-ն այդ ջրատարածքում սադրիչ քայլերի է դիմել : Վաշինգտոնը Պեկինից պահանջում է դադարեցնել արհեստական կղզիներ կառուցելու աշխատանքները :
«Իրան»
Սալեհի .«Եվրոպական մի քանի երկրներ ցանկանում են Իրանից ծանր ջուր գնել»
«Իրան» օրաթերթը գրել է .-«ԱՄՆ-ին ծանր ջուր վաճառելու մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար ՝ Ալի Աքբար Սալեհին ասել է .-«Առ այսօր 32 տոննա ծանր ջուր է վաճառվել ԱՄՆ-ին : Ի հարկե սկզբում իրանը ստացել է գումարը , ապա բեռնվածքն ԱՄՆ-ին է հանձնվել : Սալեհին ասել է , որ մյուս կողմից Ռուսաստանի հետ բանակցություններ են անցկացվում ՝ շուրջ 40 տոննա ծանր ջուր այդ երկրին վաճառելու համար : Եվրոպական մի քանի երկրներ Իրանից ծանր ջուր գնել ցանկացող երկրների ցուցակում են : Այս գործակցությունների արդյունքում , ԻԻՀ-ը գործնականապես միջուկային արտադրանքների վաճառքի շուկա է մուտք գործել» :
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է Եվրոպական երկրների օգնությամբ Իրանում միջուկային հիվանդանոց կառուցելու մասին : Նրա խոսքերով , նախագծի ֆինանսական ու գումարային բոլոր փուլերը հաջող են անցել : Սալեհին նաև նշել է , որ ոմանք չէին հավատում , որ Իրանի միջուկային գործն արդյունավետ ավարտ է ունենալու ՝ մեր երկրին ոչ-խաղաղանպատակ գործունեության մեջ մեղադրելով : Այսօր հարցը փակված է , իսկ սա մեծ ու կարևոր քայլ էր :
orer.am
Բրիտանիան չի հրաժարվի Եվրոպայում առաջատար դերից, չնայած Brexit-ին. Բորիս Ջոնսոն
Բրիտանիան մտադիր չէ հրաժարվել Եվրոպայում համագործակցության գործընթացներում՝ իր առաջատար դերից, չնայած Եվրամիությունից դուրս գալուն: Այս մասին լրագրողներին հայտարարել Է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաղորդումը, որը ես պատրաստվում եմ հայտնելու (ԵՄ-ի) Խորհրդի՝ մեր բարեկամներին, այն է, որ մենք պարտավոր ենք կատարել ժողովրդի կամքը եւ դուրս գալ Եվրամիությունից, բայց դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե մենք լքում ենք Եվրոպան»,- մեջբերում Է անում Ջոնսոնի խոսքից Reuters գործակալությունը: «Մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվելու մեր առաջատար դերից այն բանում, ինչը վերաբերում Է համագործակցությանը Եվրոպայում եւ ամեն տեսակ մասնակցությանը»,- հավելել Է նա:
Եվրասկեպտիկ Ջոնսոնը կմասնակցի հանրակցության արտաքին գործերի նախարարների պլանային հանդիպմանը, որտեղ, սակայն, չի քննարկվի Brexit-ն, այլ խոսքը, մասնավորապես, կվերաբերի Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի հետ Եվրամիության հարաբերություններին: ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հուլիսի18-ին նաեւ աշխատանքային հանդիպում կանցկացներն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
news.am
Լոմբարդի. Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր կատարել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ
Հեղինակ՝ Տաթեւիկ Ղազարյան
Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր կատարել՝ Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններին հրավիրելով ԵԱՀԿ Խոհրդարանական վեհաժողով՝ ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները քննարկելու համար: այս մասին NEWS.am –ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդին:
Հնչում են կանխատեսումներ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան կարող է կրկնվել: Ի՞նչ է պետք ձեռնարկել լարվածության նոր ալիքը կանխելու համար
Այո, մենք բոլորս շատ անհանգստացած ենք հակամարտության հնարավոր էսկալացիայի կապակցությամբ: Սա այսպես կոչված սառեցված հակամարտություն է, բայց նման հակամարտությունները ցավոք երբեմն թեժ են դառնում: Երկու կողմում էլ մարդիկ են զոհվում ու առանց միջազգային մշտադիտարկման անհնար է ասել, թե ով է պատասխանատու սպանությունների համար: Մեր դիրքորոշոմը հետեւյալն է՝ երկու երկրները,երկու ժողովուրդները, երկու նախագահները՝ Հայաստանի ու Ադրբեջանի, պետք է հանդիպեն ու փորձեն միասին նոր երկխոսության հանգել, որպեսզի կարողանան դուրս գալ այս փակուղուց: Շատ դրական քայլ էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպել էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Դա կարող է լինել նոր դարաշրջանի սկիզբը, բայց ո՛չ Պուտինը, ո՛չ Շվեյցարիայի ժողովուրդը, ոչ էլ որեւէ այլ միջնորդ չեն կարող այդ հարցը մենակ լուծել: Ժողովուրդների կամքն է անհրաժեշտ, որպեսզի նմանատիպ իրավիճակը բացառվի: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում շվեյցարական պատվիրակության առաջարկը հետեւյալն է՝ մենք պատրաստ ենք կատարել միջնորդի դերը, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններին հրավիրելով Շվեյցարիա՝ ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները քննարկելու: Մենք կարող ենք նաեւ ներառել վրացական պատվիրակությանը: Շվեյցարիան կարող է միջնորդի դեր կատարել, բայց մտադիր չէ խաղաղություն պարտադրել:
Դուք Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողակա՞ն եք համարում՝ հաշվի առնելով, որ նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ագամ հրաժարվեց նպաստել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը:
Իհարկե, շփման գծում միջադեպերի հետաքննման մեխաննիզմների ներդրման անհրաժեշտություն կա, բայց մեր կարծիքով դա չէ հիմա առաջնայինը, կարեւոր հարցն այն է՝ արդյոք նախագահները պատրաստ են քննարկումները սկսելուն: Արդյոք հասարակությունը պատրաստ է աջակցել նրանց խաղաղ գործընթացում: Եթե այո՝ ուրեմն կարելի է մշակել դրական մոտեցում, առանց նախապայմանների: Մենք պետք է սկսենք քննարկում պարզ պատճառով՝ մարդիկ ճգնաժամի հետեւանքով վճարում են որոշակի գին, ու մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց հայրենիքում խաղաղ ապրել, չեն կարող զարգանալ տնտեսապես: Երկու երկրների քաղաքական գործիչների խնդիրն է պայմաններ ստեղծել մարդկանց տառապանքները դադարեցնելու համար, որպեսզի նրանք կարողանան ապագային նայել նոր աչքերով:
Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին՝ ապրիլյան էսկալացիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել ԼՂՀ խաղաղ բնակչության վրա, նրանք սպանել ու կտրել էին տարեց մարդկանց ականջները, մի շարք ահաբեկչական գործողություններ կատարել, ոշ:
Ցանկացած բռնություն միշտ պետք է դատապարտվի, բայց իրավիճակի մասին հստակ պատկերացում կարելի է կազմել միայն միջազգային մշտադիտարկման կամ միջազգային անկողմնակալ կազմակերպությունների կողմից փաստերի հայտնաբերմանն ուղղված առաքելության առկայության դեպքում: Բայց առայժմ դա անհնար է ու անհնար է պարզել թե ինչ է կատարվել: Ես երկու երկրներին էլ կոչ կանեի ԵԱՀԿ-ի կամ այլ միջազգային կառույցների միջազգաին առաքելություններ հրավիրել փաստեր հավաքելու համար, որպեսզի պարզվի, թե իրականում ինչ է կատարվել: Դա բացարձակ անհրաժեշտություն է, քանի որ մենք չենք կարող վստահել մեկ կամ մյուս կողմին, մենք պետք է ամեն ինչ ինքներս ստուգենք ու հաստատենք:
.