Ոչ ոք չի առաջարկել սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները. Մոգերինի
Եվրամիության որևէ անդամ-երկիր չի առաջարկել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները` կապված երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերենին:
«Այդ հարցը չի բարձրացվել Եվրամիության անդամ ոչ մի երկրի կողմից: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը Թուրքիային, այն Եվրամիության հիմանական սկզբունքները պահպանելու անհրաժեշտության մասին է: Եթե դուք թեկնածու երկիր եք, ուրեմն դուք ձգտում եք առավել բարձր որակների ու չափանիշների մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև իշխանության հակակշիռ ապահովելու հարցում»,-ասել է Մոգերինին: