Լավրովն ու Քերրին հեռախոսազրույցով քննարկել են իրավիճակը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i26878-Լավրովն_ու_Քերրին_հեռախոսազրույցով_քննարկել_են_իրավիճակը_Սիրիայում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2016 13:32 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերրին հեռախոսազրույցով քննարկել են իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Կողմերը քննարկել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի քայլերը, որոնք ուղղված են Սիրիայում հակամարտության կարգավորմանը:

«Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի ու ԱՄՆ-ի որոշակի քայլերը, որոնք ուղղված են Սիրիայում հակամարտության կարգավորմանն աջակցելուն ու այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումներին ճնշելուն, զարգացնելու համար այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել պետքարտուղարի Մոսկվա կատարած վերջին այցելության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշում են, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: