Մեծ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն 2016թ-ի ընթացքում
https://parstoday.ir/hy/news/world-i26929-Մեծ_Բրիտանիան_չի_լքի_ԵՄ_ն_2016թ_ի_ընթացքում
Մեծ Բրիտանիան դեռևս չի դիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2016 15:57 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն 2016թ-ի ընթացքում

Մեծ Բրիտանիան դեռևս չի դիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկին:

Ինչպես հաղորդում է   BBC-ն, այս մասին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում հայտարարել է երկրի կառավարության իրավաբան Ջեյսոն Քոփելը:

Այս քայլն, ըստ էության, նշանակում է, որ 2016թ-ի ընթացքում Մեծ Բրիտանիան դեռևս դուրս չի գա ԵՄ-ից: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է երկրի նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը:

Լիսաբոնը պայմանագրի այս հոդվածը դեռևս երբևէ չի գործարկվել: Վերջինիս դիմելը պարտադիր է ցանկացած ԵՄ անդամ երկրի համար, որը ցանկանում է լքել միությունը: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով բնակչության մեծամասնությունը` 52 տոկոսը, կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: