Մամուլի տեսություն 20-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i27028-Մամուլի_տեսություն_20_07_2016
ԱՄՆ-ը և ՌԴ-ը քննադատել են Պան Գի Մունի զեկույցը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2016 12:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   20-07-2016

ԱՄՆ-ը և ՌԴ-ը քննադատել են Պան Գի Մունի զեկույցը

«Ղոդս»

ԱՄՆ-ը և ՌԴ-ը քննադատել են Պան Գի Մունի զեկույցը

 

ԱՄՆ-ը և ՌԴ-ը քննադատել են Իրանի միջուկային համաձայնությանն առնչվող բանաձևի իրականացման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցը :

«Ղոդս» օրաթերթը գրել է  .-« ԱՄՆ-ը և ՌԴ-ը երկուշաբթի օրը քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունի ներկայացրած զեկույցն այն մասին , որ Իրանի միջուկային համաձայնությանն առնչվող բանաձևի իրականացման հարցում , Իրանն անցել է իրեն վերապահված իրավունքների սահմանը : ՄԱԿ-ի շրջափակումների մեծ մասը չեղարկվել են հունվարին , այն բանից հետո , երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց Գերմանիայի , Բրիտանիայի , Չինաստանի , Ֆրանսիայի , Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը , սակայն Իրանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի սպառազինական  շրջափակումների ու այլ սահմանափակումների առջև» :

ՄԱԿ-ի քաղաքական հարցերով պատասխանատու ՝ Ջեֆրի Ֆլեթմանն ԱԽ-ին է ներկայացրել Իրանի մասին մնացած սահմանափակումների գործադրման վերաբերյալ Պան Գի Մունի կիսամյա զեկույցը : ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանն ԱԽ-ում ասել է , որ իր երկիրը դեմ է զեկույցի տարբեր բաժիններին : «Մենք գիտենք , որ Իրանը ևս դեմ է զեկույցի որոշ մասերին : Զեկույցի բովանդակությունը վեր է ճշտված սահմաններից».-ասել է նա :

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուիչը նաև ասել է , որ զեկույցն իրական սխալ է : Այստեղ անդրադարձ է եղել Իրանի բալիստիկական հրթիռային գործունեության սահմանափակման մասին : Սրանք զեկույցի բնույթին չեն համապատասխանում : 

 

 

 

«Իրան»

Արաբների վերտարածաշրջանային լոբբին ՝ սիրիական պատերազմի ավարտի մասին

 

Բրյուսելը հյուրընկալում է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարներին , որոնք տարածաշրջանային բանակցությունների համար , վերտարածաշրջանային ուղևորության են մեկնել :

«Իրան» օրաթերթը գրելէ  .-«Խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարներն օրակարգում էին դրել ԱՄՆ պետքարտուղարի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի հետ հանդիպումները : Նրանց զրուցել են տարածաշրջանային ճգնաժամերի մասին : Զրույցների առանցքը եղել է Սիրիայի ճգնաժամը : Քերիի հետ հանդիպմանը , խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարները մտքերի փոխանակում են կատարել ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերի , նաև խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերի ու քաղաքական լուծումների շուրջ : ԱՄՆ պետքարտուղարն արաբների հետ քննարկել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները : Մյուս կողմից , Մոգերինիի հետ հանդիպմանը , Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կրկնել է Սիրիայի մասին իր հավակնությունները , հայտարարելով , որ իր երկիրը շարունակելու է աջակցել ընդդիմադիրներին» : Իսկ Եմենի մասին սաուդացի պետայրն ասել է , որ ՄԱԿ-ի ներկայացուցիչի հետ սերտ համագործակցություն են ունենալու :

 

 

 

 

 

news.am

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ԵՄ–ին ճամփաբաժանի առաջ է կանգնեցրել. Frankfurter Allgemeine Zeitung

 

 

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը Եվրամիությանը շփոթության մեջ է դրել հետագա գործողությունների առումով, գրում է Frankfurter Allgemeine Zeitung–ը։

Թերթը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանց այդ էլ «դեպի Եվրոպա փախստականների հոսքի հրամանատարն էր», իսկ հիմա նա Օլիմպոսի գագաթն է բարձրացել։ Վերջին տասնամյակների ոչ մի եվրոպական կամ հյուսիսամերիկյան քաղաքական գործիչ չի  կարող պարծենալ, որ ժողովրդի օգնությամբ ճնշել է զինված ապստամբությունը։

Իսկ Թուրքիայում այդպես էլ եղավ. Էրդողանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց, եւ քիչ չէր նրանց թիվը, որոնք դրա համար սեփական արյամբ վճարեցին։ Միջազգային հասարակությունը պաշտպանեց ժողովրդավար ընտրված պետության ղեկավարին։

Սակայն, գրում է հեղինակը, Թուրքիան Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ–ի անդամ է եւ ԵՄ անդամակցության թեկնածու։ Այդ կազմակերպություններին անդամակցությունը ենթադրում է հարգել երկրում մարդու իրավունքները։

Էրդողանի սկսած աննախադեպ զտումները սխալ են, որին պետք է հետեւել, եւ որը չի կարելի հանդուրժել, գրում է թերթը։ Դրա համար գոյություն ունի Եվրամիությունը, որից հայտնում են, որ հեղաշրջումը ճնշելը դեռ կամայականության արդարացում չէ։

Թերթը դատողություններ է անում ստեղծված իրավիճակում ԵՄ–ի հետագա պլանների մասին։ Էրդողանը հայտարարում է, թե բլոկի կարիքը չունի, եւ Թուրքիան ոչ ոքից թույլտվություն չպետք է հարցնի մահապատիժ սահմանելու համար։

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Էրդողանին  հուսալի գործընկեր է համարում, որը պահում է խոսքը միգրացիոն ճգնաժամի լուծման եւ անվտանգության հարցերում։

Շուտով պարզ կդառնա, թե ինչ արժեք ունեն եվրոպացիների բառերը, որոնք աջակցում են Էրդողանին։ Եթե Թուրքիան շարունակի ընդունել փախստականներին, սակայն դրա հետ մեկտեղ հալածի ընդդիմադիրներին, ապա դժվար թե ԵՄ–ն հանդուրժի դա։ Միությունը ճամփաբաժանի առաջ է կանգնել. մի  կողմից՝ պետք է պաշտպանի Թուրքիային, իսկ մյուս կողմից՝ չի կարող իրեն բռնապետից կախման մեջ դնել, եզրափակում է հեղինակը։

 

 

 

 

 

 

hayeli.am

Ի՞նչ կորոշվի Հայաստանի տարածքի համար

 

Երեկ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հուլիսի 19-22-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:

Իհարկե, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակության այցի պահը զուգադիպություն, հերթական այցելություն կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենում Երևանում տեղի ունեցող իսկապես աննախադեպ իրադարձության` Էրեբունիում ստեղծված իրավիճակի պայմաններում:

Բացի այդ` ի՞նչ նոր համաձայնագրի մասին է խոսքը, երբվանի՞ց է նման անհրաժեշտություն առաջացել, եթե նման զորախումբ արդեն իսկ գոյություն ունի: Ի՞նչ նոր պայմաններ են ճշգրտվում, վերջնական տեսքի բերվում: Դա նոր համաձայնագի՞ր է, թե՞ Հայաստանի համար նոր իրավիճակում նոր լրացումներ են:

Օրեր առաջ, երբ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ արվեց` Ռուսաստանը հայ-թուրքական սահմանին ուժեղացրեց հսկողությունը: Մյուս կողմից` առկա է պատերազմի բռնկման վտանգ` Ղարաբաղում: Հետևաբար, ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկումն ու ստորագրումը պետք է, որ ունենա կոնկրետ նպատակներ:

Ռուսաստանը տարածաշրջանում ամրապնդման լուրջ քայլեր է իրականացնում: Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները գնալով ավելի են ընդգրկուն դառնում: Ուստի Հայաստանում Ռուսաստանի հերթական «առաջխաղացումը» կարող է տարածաշրջանային` ավելի խորքային նպատակներ ունենալ:

Թամար Բագրատունի