Սպանվել է Պավել Շերեմետը
Այսօր առավոտյան Կիեւի կենտրոնում սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը, հաղորդում է tvrain.ru-ն: Նրա վարած ավտոմեքենայում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք:
Պավել Շերեմետն աշխատել է բելառուսական հեռուստաընկերությունում, այնուհետ ռուսաստանյան «Առաջին ալիքում»: 2014թ.-ից նա համագործակցում էր «Ուկրաինսկայա պրավդա»-ի հետ եւ դարձել է հանդեսի գործադիր տնօրենը:
Շերեմետը հիմնադրել է «Բելառուսկի պարտիզան» ընդդիմադիր հրատարակչությունը: 2010-ին նրան զրկել են Բելառուսի քաղաքացիությունից:
1997-ին Շերեմետը ձերբակալվել էր Բելառուսի իրավապահ մարմինների կողմից, երբ ռեպորտաժ էր պատրաստում բելառուսա-լիտվական սահմանին տիրող իրավիճակի մասին:
Ուկրաինական ոստիկանությունից հայտնել են, որ դա կանխամտածված սպանություն է:
20/7/2016