Էստոնիան կգլխավորի Եվրամիության Խորհուրդը Մեծ Բրիտանիայի փոխարեն
https://parstoday.ir/hy/news/world-i27151-Էստոնիան_կգլխավորի_Եվրամիության_Խորհուրդը_Մեծ_Բրիտանիայի_փոխարեն
Մեծ Բրիտանիայի փոխարեն 2017 թ-ի երկրորդ կեսին Եվրամիության Խորհուրդը կգլխավորի Էստոնիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2016 05:09 Asia/Tehran
  • Էստոնիան կգլխավորի Եվրամիության Խորհուրդը Մեծ Բրիտանիայի փոխարեն

Մեծ Բրիտանիայի փոխարեն 2017 թ-ի երկրորդ կեսին Եվրամիության Խորհուրդը կգլխավորի Էստոնիան:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նման որոշում են կայացրել ԵՄ Խորհրդի նախկին նախագահողները:

Էստոնիայի  վարչապետ Տաավի Ռիյվասը հայտարարել է, որ նրանք պատրաստ են Մեծ Բրիտանիայի փոխարեն նախագահել ԵՄ-ում: Նա ընդգծել է, որ դա ավելի մեծ ջանքեր կպահանջի ինչպես իշխանություններից, այնպես էլ պետական պաշտոնյաներից:

«Ակնհայտ է, որ չի կարելի միաժամանակ նախագահել ԵՄ-ում և բանակցություններ վարել միավորումից դուրս գալու վերաբերյալ, այնպես որ, սա մեզ համար անակնկալ չէր»,- ավելացրել է վարչապետը: