Մամուլի տեսություն 21-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i27235-Մամուլի_տեսություն_21_07_2016
Դեռևս շուտ է խոսել այն մասին , թե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն ինչպի՞սի շահեր կարող է ունենալ Հունաստանի համար , սակայն պետք է նշել , որ Թուրքիայի անվտանգության ու բանակային ուժերը դժվար օրեր են անցկացրել :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2016 15:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   21-07-2016

Դեռևս շուտ է խոսել այն մասին , թե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն ինչպի՞սի շահեր կարող է ունենալ Հունաստանի համար , սակայն պետք է նշել , որ Թուրքիայի անվտանգության ու բանակային ուժերը դժվար օրեր են անցկացրել :

«Իրան»

Հույները փորձում են ստեղծված իրավիճակը շահարկել . Հունաստան-Թուրքիա հարաբերությունների լուսանցքում

 

Դեռևս շուտ է խոսել այն մասին , թե Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն ինչպի՞սի շահեր կարող է ունենալ Հունաստանի համար , սակայն պետք է նշել , որ Թուրքիայի անվտանգության ու բանակային ուժերը դժվար օրեր են անցկացրել : Թուրքիայի իրադարձություններն ուշիուշով դիտարկող հույն սպաների խոսքերով , բանակում նոր նշանակումները կամ պաշտոնանկումները կատարվում էին իշխող կուսակցության շահերին համապատասխան :

«Իրան» օրաթերթի վերլուծաբանի կարծիքով , Էրդողանը սկսել է մաքրագործման գործընթացը , որի զոհ են գնացել նաև մի քանի էլիտա դեմքեր : Ազգային էլիտա խավի մեջ են ընդգրկվում դեմքեր , որոնք կրթվել են արտասահմանյան հեղինակավոր համալսարաններում : Անտարակույս , այդ դեմքերի կրճատումը մեծ ու զգալի անջրպետ է առաջացնելու: Ձերբակալվել են առանցքային պաշտոններ զբաղեցնող գործիչները : Այդպիսով երկիրը կարող է տուժել : Դրա փոխարեն , Հունաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից» :

Այս բոլորին զուգահեռ , Էրդողանի նկատմամբ անվստահությունն անտեսել հնարավոր չէ : Նման հանգամանքներում ցանկացած քայլի ռիսկայնությունը բարձր էլինելու : Դա այն իմաստով , որ Աթենքը կարող է հանգստանալ , թեկուզ կարճ ժամանակվա համար : Սա մետաղադրամի մի կողմն է : Ճիշտ է , որ ներկայիս Էրդողանը բացարձակ ուժն ունի իր ձեռքում , սակայն իրավիճակն անկայուն է : Այդ ժամանակ է , որ իրավիճակը լինելու է Հունաստանի օգտին , քանզի նա դիրք է ձեռք բերելու եվրոպական երկրներում : Հունաստանի պետայրերըկարող են օգտվելով ստեղծված իրավիճակից , եվրոպայի ու արևմուտքի հետ ստրատեգիական փոխանակումների լուծումներ գտնել :

 

 

 

«Ղոդս»

Սաուդյան Արաբիան և Իսրայելի ռեժիմը գաղտնի համագործակցել են Իրանի դեմ

 

Սիոնիստական ռեժիմի բանակի հետախուզական ծառայության նախկին պետը հաստատել է , որ 2006 թվականին Հեզբոլլահի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքում , Սաուդյան Արաբիան ռեժիմին ապահովել է ստրատեգիական տեղեկություններով :

«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Իսրայելի բանակի հետախուզական նախկին պետ , ազգային անվտանգության հետազոտությունների հաստատության ներկա տնօրեն , թոշակառու գեներալ ՝ Ամուս Յալդինը նշել է , որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև գաղտնի համագործակցություն է եղել ՝ քանզի երկուսն էլ Իրանին սպառնալիք են համարում : Նրա հավակնությամբ , երբ տարածաշրջանային հինգ ուժերին , այսինքն ՝ Իրանին Թուրքիային , Եգիպտոսին , Իսրայելին և Սաուդյան Արաբիային նայեք , կնկատեք , որ նրանցից չորսն Իրանին սպառնալիք են համարում : Նրա խոսքերով , երբ սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն առավոտյան արթնանում է հիշում է երկիրն սպառնացող վտանգները : Նա նկատի ունի առաջատարությունը , որին ձգտում են իրանցիները , Իրանի միջուկային ծրագրին և Սիրիայում , Իրաքում , Եմենում ու Լիբանանում այդ երկրի քայլերը , որոնք խիստ մտահոգիչ են» :

Իսրայելցի գեներալի խոսքերով , նրանք ունեն ընդհանուր շահեր , արվում են համատեղ քայլեր և եթե Իսրայելի ու պաղեստինցիների միջև հաշտություն կնքվի , անպայման դա բացահայտվելու է : Նա հայտարարել է , որ տասը տարի առաջ ՝ 2006 թվականին , ստրատեգիական հարցերում համագործակցություն է ծավալվել Թելավիվի և Ռիադի միջև :

 

 

 

 

galatv.am

Die Presse. Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հետզհետե ավելի հետաքրքրաշարժ ձեւեր են ստանում

 

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան զգալիորեն կորցնում է իր կշիռը միջազգային ասպարեզում, սակայն փորձում է հարաբերություններ հարթել Ռուսաստանի հետ, հայտնում է Die Presse-ը:

Նշում են, որ Թուրքիայում վերջին օրերին ձերբակալված հազարավոր մարդկանց շրջանում նաեւ այն երկու օդաչուներն էին, որոնք խոցել էին ռուսական «Սու 24» օդանավը 2015-ի նոյեմբերին: Անկարան նրանց մեղադրում է խռովությանը մասնակցելու մեջ:

Թուրքիայում սկսված զտումների իրարանցման մեջ փաստերը հազվագյուտ են հաշվի առնվում, շարունակում է հեղինակը: Ազատվելով ենթադրյալ ընդդիմախոսներից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ հույս ունի վերջնականապես կարգավորել Ռուսաստանի հետ տարաձայնությունները:

Երկկողմանի հարաբերությունները վաղուց այդքան հետաքրքրաշարժ ձեւեր չէին ստացել, ասվում է հոդվածում: Մի քանի ամսում Էրդողանը ու Վլադիմիր Պուտինը ընկերներից թշնամիներ դարձան, ու հիմա, ձախողված հեղաշրջոմից հետո նրանց միջեւ նորից վերականգնվել է ընկերությունն ու համերաշխությունը, չնայած պարզ չէ՝ թե դա ինչքան  կտեւի:

Արեւմտյան առաջնորդների մեծ մասը խուսափեց Էրդողանին համերաշխություն հայտնելուց: Պուտինն առաջինն էր, ով բացահայտ Թուրքիայի նախագահին ցույց տվեց իր աջակցությունը՝ հայտարարելով հակասահմանադրական գործողությունների անընդունելիության մասին: Մինչ Եվրոպան Անկարային կոչ է անում պահպանել իրավական պետության նորմերը, Կրեմլն այս հարցով լռություն է պահպանում ու կշարունակի նույն ոճով, համարում է հոդվածագիրը:

Տեսաբանի կարծիքով Մոսկվային ձեռնտու է այն իրավիճակը որում հայտնվել է Էրդողանը: Մոտակա ժամանակները նա զբաղվելու է տնտեսական խննդիրների լուծումով: Նրա տարածաշրջանային նկրտումները երկրորդ պլան կմղվեն, ու Ռուսաստանը առաջատար դիրքեր կզբաղեցնի Սիրիայում որպես միջազգային միջնորդ ու ռազմական ուժ, հայտնում է Gazeta –ն:

 

 

«Ժողովուրդ».

Հայաստանում Էլեկտրական Էներգիայի արտադրությունը նվազել Է 4,9 տոկոսով

 

 

«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում Էլեկտրական Էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել Է 4,9 տոկոսով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ էին արձանագրվում, էլԷներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ 1,5 տոկոսով աճել էր։ Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին։ Սակայն նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել։ Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»,–գրում է թերթը։

 

 

 

 

«Հրապարակ».

Երեկվանից արդեն իրանական կողմը հայկական կողմի խնդրանքով սկսել Է գազի ավելացված մատակարարումը

 

 

«Երեկվանից արդեն իրանական կողմը հայկական կողմի խնդրանքով սկսել Է գազի ավելացված մատակարարումը՝ կապված Վրաստանում մայրուղային գազահաղորդակցման վերանորոգման աշխատանքների հետ։ Մինչ այս իրանական կողմի հետ ընթանում Էին աշխատանքային բանակցություններ՝ այդ և մի շարք այլ հարցերի առնչությամբ, իսկ հուլիսի 25-ին, մեր տեղեկություններով, ՀՀ Էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը կայցելի Իրան՝ երկկողմանի հարցերի քննարկման համար, ինչպես նաև ճանաչողական այցով։ Հարցին, թե ավելացված ծավալներով իրանական գազը կմատակարարվի միայն մե՞կ ամիս, թե՝ դրանից հետո ևս, ասվեց՝ առայժմ մեկ ամիս»»,–գրում է թերթը։