Մամուլի տեսություն 23-07-2016
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն անհիմն հայտարարություն է կատարել
«Ղոդս»
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն անհիմն հայտարարություն է կատարել Իրանի դեմ
Ադել Ալ-Ջոբայրն Իրանին է ճանաչել տարածաշրջաննի խնդիրների պատասխանատուն : Դա ի հարկե հետապնդում է Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչությանը ստարաելու հարցը կոծկելու նպատակ :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը փորձել է կոծկել ահաբեկչական խմբավորումներին իր երկրի ցուցաբերած աջակցությունը , հայտարարելով , որ Իրանն է կանգնած տարածաշրջանի բոլոր խնդիրների հետևում : Բրյուսելում կատարած արտահայտություններում , Ալ-Ջոբայրն ասել է .-«Զինված խմբերը , որոնք վայելում են Իրանի աջակցությունը ՝ Լիբանանում և Սիրիայում Հեզբոլլահը և Իրաքում ՝ շիա աշխարհազորայինները , Եմենում հուսիները , բոլորը համարվում են տարածաշրջանի անկայունության մեղավորները» :
Նա իրականացնում է Սիրիայի և Իրաքի նման երկրների , ինչու չէ նաև Իրանի անվտանգությունը խաթարելու Ռիադի ծրագրերը : Ալ-Ջոբայրն ասել է .-«Թեհրանը թեժացնում է Սաուդյան Արաբիայում և բահրեյնում շիաների միջև ակա կրքերը» :
Այդպիսով սաուդացի պետայրը փորձում է պաշտպանել Բահրեյնում շիա մեծամասնության դեմ Ալե-Խալիֆայի ռեժիմի միլիտարիստական քաղաքականությունը :
«Իրան»
Հակաիրանական դատավճիռը ՝ վերանայման փուլում
«Իրան» օրաթերթը գրել է .-«ԱՄՆ-ում վճռաբեկ դատարանը վճիռ է արձակել , որ Չիկագոյի համալսարանի բնագիտական թանգարանը պարտավոր չէ վաճառել իրանական պատմամշակութային ցուցանմուշները ՝ ահաբեկչության զոհերի հարազատներին փոխհատուցելու նպատակով : Ավելի վաղ մի դատարան որոշել էր , որ այդ ցուցանմուշների վաճառքից գոյանալու է շուրջ 71 միլիոն 500 հազար դոլար գումար ՝ վճարելու համար ահաբեկչության զոհերի հարազատներին : Դեպքերն Իրանին են վերագրվում : 1973 թվականին Իրանը Չիկագոյի համալսարանի բնագիտական թանգարանի մոտ ավանդ է թողել 30 հազար խեցե ու կավե սալիկներ : Վճռաբեկ դատարանը հայտարարել է , որ դրանք Իրանին են պատկանում և հնարավոր չէ դրնք ընդգրկել փոխհատուցումների համար վաճառքի ենթակա առարկաների ցանկում» :
Նույն օրաթերթում լույս տեսած մի այլ հոդվածի համաձայն , ԱՄՆ դաշնային վճռաբեկ դատարանը հայտարարել է , որ այդ երկրի կառավարությունը չի կարող առգրավել շահի օրոք Նյու Յորքի Մենհեթենում հիմնադրված «Ալավիի» հիմնարկի շենքը : Ավելի վաղ , հայտարարվել էր , որ աշտարակի սեփականատերերը կոծկում էին Թեհրանի ծավալած գործունեությունը : ԱՄՆ վճռաբեկ դատարանի որոշմամբ , քանի որ հավսատի փաստ չի գտել , որն ապացուցում է , թե աշտարակի սեփականատերերը և Իրանն իրավական առումով , միևնույն անձն են համարվում , ուստի այսպես կոչված Իրանի մասնակցությամբ ահաբեկչական հարձակումների հարյուրավոր զոհերը չեն կարող վաճառել հինգերորդ պողոտայի համար 650 աշտարակի սեփականատերերին հարկադրել վաճառել շենքը :
news.am
Frankfurter Allgemeine Zeitung. Իշխանության բաշխման սկզբունքը Էրդողանի համար ոչինչ չի նշանակում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեշտացնում է նրանց կասկածները, ովքեր առայսօր դեռ հապաղում էին պատասխանել «Երբ է երկիրը գլորվելու բռնապետության անդունդը» հարցին: Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung թերթում գրում է քաղաքական վերլուծաբան Ռայնխարդ Մյուլերը, փոխանցում է DW–ը:
Գեներալներին մեղադրում են պետական դավաճանության մեջ՝ դա ոչ թե Թուրքիային բնորոշ առանձնահատկություն է, այլ ինքնընստինքյան ենթադրվող մի բան: Այն, որ նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ դեռ ապստամբությունից առաջ ծրագրում էր երկրում իրավական պետության դեռ պահպանված կառույցների դեմ, որը հիմա էլ է իրականացնում, ուշագրավ է նախեւառաջ իր հանդուգն շիտակությամբ: Չէ՞ որ պետծառայողները ամենեւին էլ քաղաքական գործիչներ չեն, որոնք որոշակի ժամկետով են ընտրվում: Իհարկե պետհաստատությունների աշխատակիցները կարո՛ղ են հեռացվել ծառայությունից՝ կարգավորված ընթացակարգով:
Նախագահ Էրդողանը թեթեւացնում է նրանց կասկածները, ովքեր առայսօր հապաղում էին պատասխանել «Երբ է երկիրը գլորվելու բռնապետության անդունդը» հարցին, նա վերացնում է հասարակության հենակետերը, որոնք խարսխված են իրավական պետության սկզբունքների վրա ու դրանով իսկ՝ նաեւ թափանցիկ կարգերը: Եթե զինվորականներին ու ոստիկաններին աշխատանքից հեռացնելը դեռ միանգամայն բնական է գործադիր իշխանության ղեկավարի համար, ապա իր համար անցանկալի դատավորների զանգվածային հետապնդումը ցույց է տալիս, որ իշխանության բաշխման սկզբունքը նրա համար ոչինչ չի նշանակում:
Կրթության նախարարության հազարավոր աշխատողներին պարտականություններից հեռացնելը ուղեկցվում է բուհերի ավելի քան 1500 ռեկտորների ու դեկանների հրաժարականի մասին պահանջով: Բարձրագույն կրթությամբ մարդկանց արգելելով երկրից դուրս գալ՝ Էրդողանը ընդամենը համալրում է իր գործողությունների ցանկը:
Ընդ որում նրանք հենց իրենք գանգատի պատճառ ունեն, չէ ՞ որ հենց նման դեպքերի՝ քաղաքացիների պաշտպանության համար են հիմնարար իրավունքները: Էրդողանի խնդիրն է պաշտպանել իր երկրի քաղաքացիներին : Անկախ ԵՄ-ին անդամակցությունից, մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական հռչակագիրը պարտավորեցնում է պահպանել հիմնական սկզբունքները: ՆԱՏՕ-ի կանոնադրությունում (որի անդամն է Թուրքիան- խմբ.) նույնպես խոսվում է անձի ազատության ու իրավունքի գերակայության մասին: