Մամուլի տեսություն 24-07-2016
ԱՄՆ 11 նահանգներում , որոնք համարվում են նախագահական ընտրապայքարի որոշիչ նախագահներում անցկացրած սոցհարցումները պարզել են , որ Հիլարի Քլինթոնը հինգ տոկոսով առաջ է անցել Դոնալդ Թրամփից :
«Ղոդս» օրաթերթ
Քլինթոնի և Թրամփի իրավիճակը ՝ հարցվողների կարծիքով
ԱՄՆ 11 նահանգներում , որոնք համարվում են նախագահական ընտրապայքարի որոշիչ նախագահներում անցկացրած սոցհարցումները պարզել են , որ Հիլարի Քլինթոնը հինգ տոկոսով առաջ է անցել Դոնալդ Թրամփից :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Թեև ամերիկացիները երկրի բոլոր 50 նահանգներում և մայրաքաղաքում պետք է որոշեն երկրի ապագա նախագահին , սակայն այպես կոչված «մոխրագույն» նահանգներում , ավանդաբար իրավիճակն այլ կերպ է : Հիշյալ 11 նահանգներ են Կոլորադոն , Ֆլորիդան , Այովան , Միչիգանը , Նեվադան , Նյու Համփշայրը , հյուսիսային Կարոլինան , Օհայոն , Փենսիլվանիան , Վիրջինիան և Վիսկանսենը , որոնք էլեկտրակ քոլեջի 538 ձայներից 146-ն իրենց են հատկացրել : Իրականում , պայմանների հավասարության դեպքում , թեկնածուներից որ մեկին հաջողվի հավաքել 11 նահանգների էլեկտրալ ձայները , կարող է վերջնականապես որոշել ընտրությունների արդյունքը» : Հարցումները պարզել են , որ Հիլարի Քլինթոնը զգալիորեն առաջ է անցել Դոնալդ Թրամփից : Այս ընթացքը շարունակվելու դեպքում , նա կարող է լինել ԱՄՆ ապագա նախագահը :
«Ղոդս» օրաթերթ
Գերմանիայի կառավարությունը քննարկում է զենք կրելու վերահսկման խստացումը
Գերմանիայի կանցլերի օգնականի խոսքերով , զենքին հասանելիությունը պետք է սահմանափակել երկրում :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Գերմանիայի կառավարության այս հայտարարությունը կատարվում է հակադարձ քայլ ՝ վերջին օրերում մյունխենում տեղի ունեցած հրաձգության դեպքին : Գերմանիայի ներքին գործերի նախարարը նշել է , որ պետք է հետաքննել և պարզել , թե նախահարձակն ի՞նչ միջոցով է զենք ձեռք բերել : Նախարարի խոսքերով , երկրում ներկայիս գործող զենքի մասին օրենքը բավականաչափ խիստ է : Գերմանիայի ներքին գործերի նախարարը կանցլերի գրասենյակում հանդիպում է ունեցել ավտանգության մարմինների ներկայացուցիչների հետ :
Գերմանիայի կանցլերի օգնականը նման կարծիք ունի զենքի մասին օրենքի վերաբերյալ : Նրա խոսքերով , անչափահաս քաղաքացին կամ հոգեկան խանգարումներով քաղաքացին չպետք է զենք ունենա : Դեռևս պարզ չէ , որ նախահարձակն ինչպե՞ս է զենք հայթայթել : Երկրում նույնիկս հնչում է կարծիք , որ ոստիկանությունը պետք է բանակից օգնություն ստանալու հնարավորություն ունենա :
armedia.am
Ինչպե՞ս է Չինաստանը պայքարում ահաբեկիչների դեմ
20րդ դարի վերջին փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ մոլորակում, որն արտահայտվել է ահաբեկչության սպառնալիքի ուժեղացմամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը դնելով միջազգային քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունների շարքում:
Չինաստանը շատ լավ ծանոթ է ահաբեկչության հետ, քանի որ նրա արևմտյան Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում գործում են այնպիսի ահաբեկչական խմբեր, ինչպիսիք են «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը», «Արևելյան Թուրքեստանի իսլամական ազատագրական կազմակերպությունը» և «Արևելյան Թուրքեստանի տեղեկատվական կենտրոնը», որոնք Չինաստանի տարածքում և մի շարք այլ երկրներում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ են իրականացրել, Աֆղանստանում կռվել «Թալիբանի» հետ միասին: Բացի այդ, նրանք նաև հակաչինական քարոզչություն են կատարում արտասահմանում: Չինաստանը կարողացել է հասնել նրան, որ ԱՄՆ-ը «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» կազմակերպությունը ներառել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Չինական իշխանություները նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ են կատարել: 2001-ին Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ են արվել, որոնք վերաբերվում են ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցող անձանց: Օրինակ, սիբիրախտի պալարների օգտագործմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար նախատեսված է մահապատիժ: Նրան, ով ահաբեկչական խմբավորման անդամներին կառաջարկի օգտագործել իր բանկային հաշիվը կամ կաջակցի նրանց արտասահման գումար փոխանցելու հարցում, սպասում է 5-10 տարվա ազատազրկում: Իսկ ով նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կամ նրանց մասին սուտ տեղեկություն տրամադրում, նրան հասնում է 5 տարվա ազատազրկում, դրամական տուգանք կամ ունեցվածքի բռնագրավում:
Չին իշխանությունները ահաբեկիչների դեմ բավականին հաճախ են օգտագործում մահապատիժը, ինչի պատճառով դատապարտվում են միջազգային հանրության կողմից: Ի պատասխան դրան հայտնվում է, որ ներկա պահին Չինաստանը պատրաստ չէ հրաժարվել մահապատժից, քանի որ այն անհրաժեշտ է հանցավորությունը կանխելու և երկրում հասարակական կարգն ամրապնդելու համար:
2015թ. վերջին Չինաստանում ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք, որը զգալիորեն ուժեղացնում է համացանցը վերահսկելու՝ պետական մարմինների լիազորությունները:
armlur.am
Թուրքիայի տնտեսական կայունության պահպանման հարցը չի մտել G20-ի կոմյունիկե
Հուլիս 24 2016 Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը չի մտել «քսանյակի» եզրափակիչ կոմյունիկե։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։ «Ինչ-որ մեկն անցավ է ընդունում Թուրքիայի կառավարության կողմից երկրի տնտեսության կայունության պահպանման կիրառվող միջոցները, ոմանք էլ երկրի նախագահին են ուղարկում քաղաքականությունը մեղմելու անհրաժեշտության մասին ահազանգեր։ Պատվիրակության տրամաբանական ցանկությունն է այս համաժողովում ստանալ նախագահի քաղաքականության աջակցությունը։ Բայց չենք պայմանավորվել այն մասին, թե ինչ բառեր օգտագործել, քանի որ գործընկերները ցանկանում էին փոքր-ինչ ավելին, քան աջակցության մասին ընդհանուր բառերն են»», ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍը, հայտնել է Ստորչակը։ Ավել վաղ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ կոմյունիկեի նախագիծ է ներառվել «քսանյակի» կողմից կոմյունիկեում ներառվել է Թուրքիայի լեգիտիմ կառավարությանը երկրի տնտեսական կայունության պահպանման համար աջակցության հարցը: