Մամուլի տեսություն 25-07-2016
Արժեքավոր է Թուրքիայի դիվանագիտական գործընթացին Իրանի ցուցաբերած աջակցությունը
«Իրան» օրաթերթ
Թուրքիայի դեսպան.«Արժեքավոր է Թուրքիայի դիվանագիտական գործընթացին Իրանի ցուցաբերած աջակցությունը»
Թեհրանում Թուրքիայի դեսպանն չափազանց արժեքավոր է որակել Թուրքիայում անհաջող հեղաշրջման առաջին ժամերին , Իրանի պետայրերի դիրքորոշումը : Նրա խոսքերով , Իրանի պետայրերը կանգնել են օրինական կառավարության կողքին ՝ սատարելով այդ երկրի դիվանագիտական գործընթացը :
«Իրան» օրաթերթը գրել է .-«Ռեզա Հաքան Թեքինը ՝ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից մեկ շաբաթ անց , մասնակցել էր մամո ասուլիսի ՝ լրագրողների հարցերին պատասխանելու համար : Դեսպան Թեքինի հավաստմամբ , Իրանի պետայրերի դիրքորոշումը վկայում է երկու երկրի հարաբերությունների որակի ու խորքի մասին : Որոշ քաղաքների աղոթապետերը քննադատել էին Էրդողանի քաղաքականությունը , սակայն այդ մասին հնչած հարցին , Թեհրանում Թուրքիայի դեսպանն ասել է , որ աղոթապետերեն այդպես են ասել , քանզի նրանք ճիշտ պատկերացում չունեն Թուրքիայում անցնող իրադարձությունների մասին : Կարևոր է , որ Իրանի պետայրերի կարծիքը մեզ համար մեծ նշանակություն ունի» :
Դեսպանը նաև հույս է հայտնել , որ շուտով վերանալու է Թուրքիա այցելելու համար իրանցի զբոսաշրջիկների վրա դրված արգելքը : «Այդ արգելքը հասկանելի է հեղաշրջման առաջին օրերի համար , սակայն ներկայիս այդ արգելքը շարունակելու պատճառ չկա : Ռուսաստանը նաև նման արգելք էր սահմանել , սակայն այն վերացավ սրանից երեք օր առաջ : Հուսով , որ Իրանը ևս վերացնելու է այդ արգելքը , քանզի մենք Իրանին ավելի մոտ բարեկամ ենք համարում».-ավելացրել է դեսպանը :
«Ղոդս» օրաթերթ
ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության են եկել իշխանափոխության փուլում Ասադի մնալու շուրջ
Սիրիացի ընդդիմադիրների մի աղբյուր հաղորդել է , որ ըստ Սիրիայի մասին Վաշինգտոն-Մոսկվա գաղտնի համաձայնության , մինչև իշխանափոխություն Ասադը մնալու է :
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Նրանք հավակնել են , թե աչալրջությամբ հետևում են երկրում անցնող զարգացումները , ուստի կարող են հայտարարել , որ իշխանափոխությունից քիչ անց , նա այլևս լիազորություններ չի ունենալու :
Ըստ աղբյուրի , Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը , Ջոն Քերին լուրջ էր արտահայվել Ասադի ճակատագրի մասին համաձայնությունից հետո բանակցության սեղանին վերադարձնելու անհրաժեշտության մասին : Մոսկվան նաև դրական ընդունելով ԱՄՆ պատգամը , փորձել է որոշակի հանձնառություններ տալ : Ակնկալվում է , որ մոտ ապագայում նիստեր են գումարվելու ՝ Ժնևյան բանակցությունների նոր փուլի ճակատագիրը որոշելու համար : Երկու օրից կրկին հանդիպելու են ԱՄՆ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարները : Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է , որ մտադիր են օգոստոսին վերսկսել բանակցությունները : Մյուս կողմից , սիրիացի ընդդիմադիրների կոալիցիայի անդամն ասել է , որ ընդդիմությունը դեռևս չի տեղեկացվել Սիրիայի մասին ԱՄՆ –Ռուսաստան համաձայնության մասին :
news.am
Amnesty International. Թուրքիայում ձերբակալվածներին ծեծել են, բռնաբարել եւ խոշտանգել
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը բավականաչափ տեղեկություններ է հավաքել այն մասին, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված անձանց ծեծել են, բռնաբարել եւ խոշտանգել։
Կազմակերպությունը կոչ է անում անկախ դիտորդներին թույլ տալ տեսակցել ձերբակալվածներին՝ հավելելով, որ ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ։
Amnesty International–ը տեղեկություններ ունի, որ Անկարայում եւ Ստամբուլում ոստիկանությունը 48 ժամ շարունակ փակի տակ է պահում ձերբակալվածներին՝ հրաժարվելով ուտելիք, ջուր եւ բուժօգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ վիրավորելով եւ սպառնալով նրանց։ Վատագույն դեպքում նրանցից ոմանք դաժան ծեծի եի խոշտանգումների են ենթարկվելա, այդ թվում՝ բռնաբարությունների։
Կազմակերպության՝ Եվրոպայի հարցերով տնօրեն Ջոն Դալհուսեյնը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ դնեն այդ պրակտիկային եւ անհապաղ թույլ տան միջազգային դիտորդներին այցելել ձերբակալվածներին։
Հաղորդվում է, որ ձերբակալվածներին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանների եւ ընտանիքի անդամների հետ։
hayeli.am
Լուրջ խմորումներ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել թուրքալեզու երկրների համագործակցության միությանը միանալու հարցը, դա հիմնավորելով Ռուսաստանում թուրքալեզու բնակչության առկայությամբ:
Սակայն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ոչ միայն տարբեր կազմակերպություններ մակարդակով փոխհարաբերություններ են ճշգրտվում, այլև պետական բարձր մակարդակով այդ հարաբերությունները նոր հիմքի վրա դնելու կոնկրետ քայլեր են իրականացվում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ակնկալում է օգոստոսի կեսերին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Ներկա պահին Թուրքիայի արտգործնախարարության աշխատակիցները այդ թեմայով բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ: Իհարկե, Թուրքիայի վերջին իրադարձությունները, ըստ երևույթին, որոշ չափով կազդեն հանդիպման ժամկետի վրա: Սակայն համարում եմ, որ եթե ոչ մի անկանխատեսելի բան տեղի չունենա, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսերին»:
Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ աջակցություն է ցուցաբերել ապստամբության ժամանակ: Ռուսաստանը եղել է այն երկրների թվում, որոնք թուրքական ժողովրդավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերել ռազմական հեղաշրջում անցկացնելու փորձի ժամանակ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հուլիսի 26-ի երեկոյան մասնավոր ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա: Հաղորդվում է, որ նրանք Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպեն իրենց ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, Ջանիքլին վաղը կհանդիպի Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ:
Հանդիպումը անցկացվելու է պատվիրակությունների մասնակցությամբ, ապա՝ երկկողմ ձևաչափով: Զեյբեքջին իր հերթին առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:
Պատվիրակության կազմում կլինեն Թուրքիայի տուրիզմի, էներգետիկայի և տնտեսության նախարարությունների ղեկավարները: Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ հեղաշրջման փորձը չի խանգարում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների «վերբեռնմանը»:
Մոսկվան կնորացնի բանակցությունները Անկարայի հետ մի քանի առևտրատնտեսական ուղղություններով: Ռուսաստանի կառավարության որոշումը հուլիսի 22-ին տեղադրվել է նախարարների կաբինետի կայքում: Փաստաթղթում նշված է, որ կվերականգնվի առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական խառը միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
Բացի այդ, կնորացվի միջկառավարական համաձայնության նախագծի բանակցային գործընթացը ծառայությունների և ներդրումների առևտրի վերաբերյալ, ինչպես նաև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության 2016-2019 թվականների ծրագրի նախագծով և երկու երկրներում ռուս-թուրքական հիմնադրամի ստեղծման ներդրումային նախագծերի ֆինանսավորման հարցով:
Ըստ ամենայնի, մենք ականատես ենք դառնում ռուս-թուրքական հարաբերությունների վերագործարկման նոր փուլին, որն իր նախորդի համեմատ ավելի խորքային կլինի ու ընդգրկուն:
Մետաքսյա Շալունց