Մամուլի տեսություն 26-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i27868-Մամուլի_տեսություն_26_07_2016
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Նիգերիայի հյուսիսում երեխաների սննդային անապահովության կապակցությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2016 12:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    26-07-2016

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Նիգերիայի հյուսիսում երեխաների սննդային անապահովության կապակցությամբ

«Համշահրի»

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Նիգերիայի հյուսիսում երեխաների սննդային անապահովության կապակցությամբ

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի հաղորդագրություն տարածելով փրկարարական կառույցներին կոչ է արել ծավալել Նիգերիայի հյուսիսում թերսնվող երեխաներին փրկելուն ուղղված իրենց ջանքերը :

«Համշահրի» օրաթերթը գրել է .-«Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի , Նիգերիայում թերսնվում են շուրջ 250 հազար երեխաներ : Գնալով սննդի խնդիրը զգացնել է տալիս իր լրջությունը : 244 երեխա ծայրահեղ թերսնված վիճակում են , նրանցից 49 հազարն առաջիկա շաբաթում մահանալու են ՝ սնունդ չստանալու դեպքում : ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենի խոսքերով , ամենաճգնաժամային վիճակում են գտնվում Բորնա նահանգի երեխաները : Այստեղ օրական 134 երեխա է մահանում» :

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությամբ , հարակից ու գործընկեր կառույցների օգնությունն անհրաժեշտ է , քանզի ոչ մի կառույց միայնակորեն չի կարող խնդիրների համար լուծում գտնել : 2016 թվականի սկզբին , ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարբեր երկրներին կոչ էր արել 55 միլիոն 500 հազար դոլար գումարով օգնել Նիգերիային , սակայն առ այսօր հավաքված գումարը կազմում է ընդամենը 23 միլիոն դոլար :

 

 

«Իրան»

Իրանի հասարակական կազմակերպությունները բողոքի նոտա են հղել Կանադային

 

«Իրան» օրաթերթը գրել է .-«Իրանի մի քանի հասարակական կազմակերպություններ Կանդային վարչապետին ուղղված նամակում , բողոքել են ՝ Կանադայում FSM  համագումարում իրանական հասարակական կազմակերպությունների ներկայության համար այդ երկրի հյուպատոսարանի կողմից հարուցված խոչընդոտների դեմ : FSM-ը համարվում է քաղաքացիական հասարակությունների խոշորագույն համագումարը» :

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն , հասարակական ակտիվ մի քանի կազմակերպությունների կողմից ստորագրված նամակում , նշված է .-«Ակնկալվում էր , որ Կանադայի կառավարությունը , որը երկրորդ աշխարհամարտից հետո մշտապես եղել է մարդու իրավունքների , նախնական ազատությունների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության դրոշակակիրը , զերծ պիտի մնար քաղաքական ու ընտրանքային կողմնորոշումից և մյուս երկրների քաղաքացիների հետ վերաբերվելու է միջազգային նորմերի շրջանակում , նաև հարգելով մարդու իրավունքների միջազգային ՝ ներառյալ խտրականությունից զերծ սկզբունքները , նաև չի խոչընդոտելու համագումարին քաղաքացիական և մարդու իրավունքների ակտիվիստների մասնակցությունը» :

 

 

 

news.am

Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը ՝ միջին (B+)–ից ցածր, կայուն կանխատեսումով

 

 

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը B+ մակարդակի վրա ՝ կայուն կանխատեսումով, հայտնում է Reuters–ը: Այս գնահատականը տրվել է օտարերկրյա ու հայրենական արժույթով երկարաժամկետ վարկանիշին (IDR):

Արտարժույթով առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշը մնացել է B+ մակարդակում: Երկրի առաստաղի վարկանիշը (փոխանցումների ու արժույթի կոնվերտացման ռիսկերը) մնացել է BB- մակարդակում, իսկ կարճաժամկետ IDR–ը արտարժույթով՝ B-ի վրա:

Fitch-ը սահմանել է նաեւ կարճաժամկետ էմիտենտի նոր վարկանիշ՝ արդեն ազգային արժույթով՝ 'B' մակարդակի վրա: B+ վարկանիշը բխում է Հայաստանի համեմատաբար բարենպաստ բիզնես կլիմայից, բնակչության մեկ հոգուն բաժին հասնող համեմատաբար բարձր ՀՆԱ-ից, ԱՄՀ–ի հետ Extended Arrangement ծրագրով, նաեւ պետպարտքի երկար ժամկետներով ու ցածր դրույքներով: Հայաստանի տնտեսությունը շարունակում է զգալիորեն աճել, եւ Fitch-ը ակնկալում է այդ աճի շարունակություն՝ չնայած 2014-ի վերջից սկսած Ռուսաստանից ու ընդհանուր ԱՊՀ-ից բխող ցնցումներին:

Այդուհանդերձ, 2015 թ. Հայաստանի տնտեսությունը աճել է 3 տոկոսով: Արտահանման աճը օգնել է չեզոքացնել ներքին թույլ պահանջարկը:

Դոլարային արտահայտությամբ՝ 2015-ին ներմուծումը կրճատվել է 26 տոկոսով, մինչդեռ արտահանումը շատ ավելի քիչ է կրճատվել ՝ 4.2 տոկոսով: Արտահանման հարաբերական կայունությունն ուղեկցել է նաեւ դրա դիվերսիֆիկացումով ( տե՛ս վերեւում՝ Չինաաստանի ու Իրաքի մասին-խմբ.)

Իրավիճակը բանկային ոլորտում կառավարելի է մնում ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ վարկերի դոլարիզացումը գերազանցում է 65 տոկոսը:

Արժութային ռիսկերը սահմանափակում է այն հանգամանքը, որ բանկերը չեն կարող կապիտալի 40 տոկոսը գերազանցող բաց արժութային դիրքեր պահել, իսկ SDR զամբյուղից դուրս (այսինք դոլարից, եվրոյից, ֆունտից, յուանից ու իենից բացի մյուս արժույթները, նաեւ SDR-ում չընդգրված շվեյցարական ֆրանկը) արժույթներով բաց դիրքերը կապիտալի միայն 10 տոկոսն են կազմում:

Բանկային ոլորտի կապիտալիզացիան նորմալ է՝ մայիսի վերջին ակտիվների նկատմամբ կապիտալի 17.2 տոկոս հարաբերակցությամբ: Fitch-ի կանխատեսումներով այդ մակարդակը պետք է այսուհետ էլ աճի, քանի որ աճելու են նվազագույն պահանջները բանկային կապիտալի հանդեպ, որը 2017-ին 5-ից մինչեւ 30 մլրդ դրամ կաճի (10 մլն դոլարից մինչեւ ավելի քան 60 մլն դոլար- խմբ.)

Այսպիսով, ակնկալում է, որ Հայաստանում կպահպանվի սոցիալական ու քաղաքական կայունությունը: Գործակալության ակնկալիքներով ռուսաստանյան տնտեսությունը 2016-ին կկրճատվի 0.7 տոկոսով, իսկ 2017-ին կաճի 1.3 տոկոսով:

 

 

 

 

galatv.am

Ռուսաստանը կարող է մեկ գիշերվա ընթացքում գրավել Լեհաստանը. Bild

 

«Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները նոր հետազոտության ընթացքում եկել են եզրահանգման, որ Ռուսաստանը կարող է գրավել Լեհաստանը մեկ գիշերվա ընթացքում»,-հայտնում է գերմանական Bild թերթը։

«ՆԱՏՕ–ն պետք է մշտապես պատրաստ լինի Ռուսաստանի հետ ռազմական բախման։ Անգամ եթե ներկա պահին Մոսկվան հետաքրքրված չէ այն հարցով, որ ուղղակի առճակատման մեջ լինի ՆԱՏՕ–ի հետ, ամեն ինչ կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում եւ իրականություն դառնալ. համապատասխան ծրագրերը եւ դրա համար անհրաժեշտ ռեսուրսները վաղուց պատրաստ են»,- ասվում է փաստաթղթում։

«Ղրիմի պուտինյան անեքսիան հստակորեն ցույց տվեց, թե Ռուսաստանն ինչ արագությամբ կարող է բոլորին կանգնեցնել փաստի առաջ։ Դրա հետ կապված Atlantic Council-ի փորձագետները խորհուրդ են տալիս Հյուսիսատլանտյան դաշինքին միշտ պատրաստ լինել ցանկացած զարգացման եւ անհրաժեշտության դեպքում հասցնել առավել ծանր պատասխան հարված, իսկ առաջնային թիրախները պետք է լինեն Մոսկվայի մետրոպոլիտենը, Սանկտ  Պետերբուրգի էլեկտրական բաշխիչ կայանը եւ RT պետական հեռուստաալիքը»։

«Ինչպես կարծում են կենտրոնի վերլուծաբանները, Լեհաստանը պետք է հասկացնի Ռուսաստանին, որ ռազմական գործողությունների դեպքում հատուկ նշանակության ուժեր կկենտրոնացնի Կալինինգրադում, որոնք կոչնչացնեն ռազմավարական նշանակություն ունեցող կետեր, ինչպես, օրինակ, հրթիռային մարտկոցները»,-ասվում է հոդվածում։

 

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան