Մոգերինին Թուրքիայում ԵՄ նոր դեսպան է նշանակել
https://parstoday.ir/hy/news/world-i28111-Մոգերինին_Թուրքիայում_ԵՄ_նոր_դեսպան_է_նշանակել
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Քրիստիան Բերգերին նշանակել է Թուրքիայում ԵՄ դեսպան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 16:13 Asia/Tehran
  • Մոգերինին Թուրքիայում ԵՄ նոր դեսպան է նշանակել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Քրիստիան Բերգերին նշանակել է Թուրքիայում ԵՄ դեսպան։

Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը տարածել է Բրյուսելը Մոգերինիի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Գերագույն ներկայացուցիչը նախարարին տեղյակ է պահել այն մասին, որ որոշել է Քրիստիան Բերգերին նշանակել Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Բերգերն այս պահին զբաղեցնում է ԵՄ՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արտաքին քաղաքական ծառայության տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ հունիսի կեսին Թուրքիայում ԵՄ դեսպան Հանսյորգ Հաբերը հրաժարական էր տվել։