Ֆրանցիսկոս պապ. Կրոնները պատերազմ չեն ուզում
https://parstoday.ir/hy/news/world-i28147-Ֆրանցիսկոս_պապ._Կրոնները_պատերազմ_չեն_ուզում
Աշխարհը պատերազմական իրավիճակում է, եւ պետք չէ վախենալ իրերն իրենց անունով կոչել, բայց այդ պատերազմը կրոնական բնույթ չի կրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 05:23 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս պապ. Կրոնները պատերազմ չեն ուզում

Աշխարհը պատերազմական իրավիճակում է, եւ պետք չէ վախենալ իրերն իրենց անունով կոչել, բայց այդ պատերազմը կրոնական բնույթ չի կրում:

Դրա պատճառները քաղաքական ու ֆինանսական են: Ըստ Newsru-Israel-ի՝ այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ մեկնաբանելով Գերմանիայում եւ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունների շարքը:

«Կրոնները պատերազմ չեն ուզում: Ուրիշներն են պատերազմ ուզում»,- Կրակով ուղեւորվելիս անձնական ինքնաթիռում ասված Պապի խոսքերն է մեջբերում Сatholic Herald պարբերականը:

Հիշեցնենք, որ Լեհաստան այցի ընթացքում Ֆռոմի Ֆրանցիսկոս պապը լինելու է Օսվենցիմ-Բիրկենաու հուշահամալիրում, որը ստեղծվել է նացիստական մահվան ճամբարի տեղում: