Մամուլի տեսություն 29-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i28330-Մամուլի_տեսություն_29_07_2016
Գերմանիայի կանցլերը կտրականապես հավանություն է տվել ներգաղթյալների ընդունման քաղաքականությանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2016 11:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   29-07-2016

Գերմանիայի կանցլերը կտրականապես հավանություն է տվել ներգաղթյալների ընդունման քաղաքականությանը

«Ղոդս»

Գերմանիայի կանցլերը կտրականապես հավանություն է տվել ներգաղթյալների ընդունման քաղաքականությանը

 

Գերմանիայի կանցլերը կրկին անգան կտրականապես հավանություն է տվել ներգաղթայալների ընդունման հարցում իր երկրի որդեգրած քաղաքականությանը : Նա ասել է , որ իր երկիրը հաղթահարելու է այս պատմական մարտահրավերը :

«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Անգելա Մերկելը ճեպազրույցում , հավանություն է էտվել ներգաղթյալների հարցում իր երկրի որդեգրած քաղաքականությունն , ասելով , որ երկիրը դեռևս կարող է ներգաղթյալներ ընդունել և հաղթահարել այս պատմական մարտահրավերը : Հարկ է նշել , որ մեկ տարի առաջ , Բեռլինում Մերկելը սկանդալային հայտարարությամբ , այդ երկրին ներգաղթյալների ընդունման հնարավորություն ստեղծեց» :

Այդպիսով 2015 թվականին ավելի քան մեկ միլիոն գաղթական է Գերմանիա մտել : Այն օրվանից ի վեր , Մերկելը հայտնվել է աջակողմյան թևի խիստ քննադատությունների թիրախում  ՝ իր որդեգրած քաղաքականության համար :

Սակայն վերջերս մեծացել են Մերկելի դեմ ճնշումները : Մի խումբ Մերկելին «անպատասխանտու» է ճանաչել : Գերմանիյի կանցլերի լավատեսական կողմնորոշումը վերաբերում էր ոչ միայն ներգաղթյալների ճգնաժամին , այլև ահաբեկչական հարձակումներին : Նա ասաց , որ պայքարն ուղղված է ԻԼԻՊ-ի , այլ ոչ թե Իսլամի դեմ :

 

 

 

«Համշահրի»

Թրամփի հաղթանակը բացասաբար է  ազդելու Եվրամիության և ԱՄՆ հարաբերությունների վրա

 

Գերմանիայի ԱԳ նախարարի ասածով , նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը բացասաբար է  ազդելու Եվրամիության և ԱՄՆ հարաբերությունների վրա :

«Համշահրի» օրաթերթը գրել է .-«Շտայնմայերը հինգշաբթի օրն ասել է , որ հանրապետական կուսակցության թեկնածուի հաղթանակը կարող է լինել Ատլանտյան օվկիանոսի երկրներին ուղղված սպառալիքի աղբյուր : Շտայնմայերի խոսքերով , Թրամփն իրարամերժ հայտարարություններ է կատարում , խոսելով մի կողմից ԱՄՆ-ի հզորությունը վերականգնելու , իսկ մյուս կողմից աշխարհում բախումներից խուսափելու մասին : Գերմանիայի կանցլերը սակայն ոչ մի կարծիք չի հայտնել ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին : Մերկելը նաև չի պատասխանել Ղրիմի մասին հնչած հարցին : Հարկ է նշել , որ Թրամփն ասել էր , որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում , պաշտոնապես ճանաչելու է Ռուսաստանին Ղրիմի միացումը : Իսկ Եվրամիության կարծիքով ,  թերակղզին Ուկրաինային է պատկանում :

 

 

 

 

 

news.am

National Interest–ը նշել է երկիրը, որն ավելի շատ է սպառնում ԵՄ–ին, քան Brexit–ը

 

 

Լեհաստանի ոչ դեմոկրատական քաղաքականությունը Եվրամիությանն ավելի շատ է սպառնում, քան Բրիտանիայի դուրս գալը։ Այս մասին The National Interest–ում գրել է ԱՄՆ անվտանգության պաշտպանության նոր մոտեցումների կենտրոնի աշխատակից Ադամ Թվարդովսկին։

Բրիտանիան միշտ լայն եվրոպական նախագծի զուսպ մասնակցին է եղել։ Չնայած ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեին հաջորդած շուկայական անկայունությանը՝ ԵՄ–ն կարող է ապրել առանց Լոնդոնի։ Սակայն շատ ավելի քիչ հավանական է, որ Եվրամիությունը կարող է դիմանալ իր օրենքների եւ արժեքների անտեսմանը այն երկրների կողմից, որոնք անդամակցել են վերջին 10 տարում, գրում է հեղինակը։

Դեռ մեկ տարի առաջ Լեհաստանն ավելի մեծ ազդեցություն ուներ Եվրամիությունում, քան երբեւէ։ ԵՄ անդամակցությունից հետո Վարշավան բարեփոխումներ էր անցկացրել, զարգացրել տնտեսությունը եւ դարձել եվրոպական նախագծի գլխավոր պետություններից մեկը։

Սակայն ամեն բան փոխվեց 2015–ի աշնանը, երբ իշխանության եկավ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին, որը դարձավ պետության «փաստացի ղեկավարը»։ Վարշավան փչացրեց  հարաբերությունները Բեռլինի հետ, իսկ նրա վարկանիշը՝ որպես հուսալի եվրոպական գործընկերոջ, սասանվեց, երբ Վարշավան հրաժարվեց համագործակցել ԵՄ–ի հետ միգրացիայի եւ կլիմայի փոփոխությունների հարցում։

Լրատվամիջոցների եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքներում փոփոխությունները, որոնք շատ սուր ընկալվեցին ԵՄ իշխանությունների կողմից, հարցականի տակ են դրել լեհական ժողովրդավարության կենսունակությունը, ասված է հոդվածում։

 

 

 

orer.am

Թրամփը սուր քննադատության Է ենթարկել Քլինթոնին նրա ճառից անմիջապես հետո

 

 

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամբը սուր քննադատության Է ենթարկել իր դեմոկրատ մրցակցուհի Հիլարի Քլինթոնին այն բանից անմիջապես հետո, երբ նա Ֆիլադելֆիայում ավարտել Է ելույթը դեմոկրատների համագումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ ոք ավելի վատ որոշումներ չի ընդունում, քան Հիլարի Քլինթոնը. կոռուպցիան եւ ավերածությունները հետեւում են նրան ամենուրեք»,- Twitter-ում հայտարարել Է Թրամփն իր տասը միլիոն բաժանորդներին: «Մերձավոր Արեւելքում Հիլարիի պատերազմները հանգեցրեցին ավերածության, ահաբեկչության եւ ԻՊ-ի գործունեության ամբողջ աշխարհում»,- հայտարարել Է Թրամփը մի այլ թվիթերում: Նա նաեւ Քլինթոնին մեղադրել Է այն բանում, որ վերջինս չի  արտասանել «արմատական իսլամ» բառերն ահաբեկչության վերաբերմամբ:    

Վերջապես, Թրամփը հարձակման Է անցել Քլինթոնի տնտեսական ծրագրի վրա: «Հիլարին աշխարհը պատկերացնում Է առանց սահմանների, որտեղ աշխատող մարդիկ չունեն ոչ իշխանություն, ո՛չ աշխատանք, ո՛չ Էլ անվտանգություն»,- հայտարարել Է Թրամփը: «Հիլարին երբեք չի բարափոխի Ուոլ Սթրիթը: Նա պատկանում Է Ուոլ Սթրիթին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: