Սպիտակ տունն անհանգստացած է Հալեպի պաշարման հնարավորությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i2839-Սպիտակ_տունն_անհանգստացած_է_Հալեպի_պաշարման_հնարավորությամբ
ԱՄՆ-ն անհագստացած է Սիրիայի Հալեպ քաղաքի պաշարման հնարավորությամբ, որտեղ շարունակվում են մարտերը Սիրիայի բանակի և գրոհայինների ջոկատների միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 08:39 Asia/Tehran
  • Սպիտակ տունն անհանգստացած է Հալեպի պաշարման հնարավորությամբ

ԱՄՆ-ն անհագստացած է Սիրիայի Հալեպ քաղաքի պաշարման հնարավորությամբ, որտեղ շարունակվում են մարտերը Սիրիայի բանակի և գրոհայինների ջոկատների միջև:

Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:

«Հալեպի վերաբերյալ մենք հիմնականում անհանգստացած ենք, որ ռուսների աջակցած կառավարական ուժերը, կշրջապատեն այդ քաղաքն ու փաստացիորեն կպաշարեն այն, իսկ դա ակնհայտորեն կվատթարացնի հումանիտար դրությունը»,- ասել է Էռնեստը:

Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն համաձայն չէ Սիրիայում Ռուսաստանի ռազմական մարտավարության հետ, քանի որ կարծում է, թե այն խանգարում է քաղաքական կարգավորմանը: