ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարները հոկտեմբերին կհանդիպեն Բրատիսլավայում
https://parstoday.ir/hy/news/world-i28450-ԵՄ_երկրների_խորհրդարանների_ղեկավարները_հոկտեմբերին_կհանդիպեն_Բրատիսլավայում
Բրատիսլավայում հոկտեմբերի 6-7-ը կկայանա ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2016 09:19 Asia/Tehran
  • ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարները հոկտեմբերին կհանդիպեն Բրատիսլավայում

Բրատիսլավայում հոկտեմբերի 6-7-ը կկայանա ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամմբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սլովակիայի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչ Էվա Կլիսկան: Հուլիսի 1-ից Սլովակիան նախագահում է Եվրամիությունում:

«Սլովակիայի մայրաքաղաքը հոկտեմբերի 6-7-ին կընդունի Bratislava Parliamentary Summit-ը»,- ասել է Կլիսկան:

Հանդիպման նախաձեռնողը Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոն է: Հրավեր է ուղարկվել 41 պատվիրակության, ինչպես նաեւ առանձին հրավեր՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:

Նախատեսվում է քննարկել Եվրոպայի համար արդիական հարցեր, այդ թվում՝ Եվրամիության եւ եվրոպական երկրների շարքային քաղաքացիների միջեւ առաջացած անդունդի հաղթահարման խնդիրը: