Մամուլի տեսություն 30-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i28462-Մամուլի_տեսություն_30_07_2016
Աֆղանստանը մեկնարկել է Համաշխարհային առևտրի կազմակերպության պաշտոնական անդամի իր գործունեությունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2016 12:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   30-07-2016

Աֆղանստանը մեկնարկել է Համաշխարհային առևտրի կազմակերպության պաշտոնական անդամի իր գործունեությունը

«Համշահրի»

Աֆղանստանը մեկնարկել է Համաշխարհային առևտրի կազմակերպության պաշտոնական անդամի իր գործունեությունը

 

2016 թ.-ի հուլիսի 29-ից մեկնարկել է Աֆղանստանի պաշտոնական գործունեությունը ՝ որպես Համաշխարհային առևտրի կազմակերպության 164-րդ պաշտոնական անդամ :

«Համշահրի» օրաթերթը գրել է .-« Աֆղանստանը մեկնարկել է Համաշխարհային առևտրի կազմակերպության պաշտոնական անդամի իր գործունեությունը : Այսպիսով նա ճանաչվել է WTO-ի 164-րդ անդամ : Այսօր կազմակերպության 163 երկրների առևտրի դևները բաց են Աֆղանստանի համար : Տնտեսական փորձագետները կազմակերպությունում Աֆղանստանի անդամակցությունը նպաստավոր հնարավորություն են համարում ՝ կազմակերպության անդամ երկրների առևտրի դաշտից օգտվելու համար» :

Հարկ է նշել , որ ավելի վաղ , Աֆղանստանը որպես դիտորդ անդամ ներկա էր ԱՀԿ-ում : 2015 թ.-ի դեկտեմբերի 17-ին , կազմակերպության անդամ երկրների նախարարական 10-րդ նիստում , որը կայացել է դեկտեմբերի 15-ից 18-ը ՝ Նայրոբիում , Աֆղանստանը ճանաչվեց կազմակերպության լիիրավ անդամ :

ԱՀԿ-ն Աֆղանստանին հինգ տարի ժամանակ է տվել ՝ իր առևտրական բոլոր օրենքները համապատասխանեցնել կազմակերպության օրենքներին : Կազմակերպությունում անդամակցության հայտը ներկայացվել էր 11 տարի առաջ :

Աֆղանստանի ԱԳ նախարարությունը հյտարարել է , որ Քաբուլում իր աշխատանքն է սկսելու Աֆղանստանի միջազգային առևտրի պալատը :

 

 

 

 

«Ղոդս»

Իրանը ՝ աշխարհում ներգաղթյալներ ընդունող երկրների տասնյակում

 

Մի ինֆոգրաֆիայի տարածելով , ՄԱԿ-ը վիճկագրական տվյալներ է ներկայացրել ներգաղթյալների և նրանց ընդունող երկրների մասին :

«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Աշխարհում գաղթականների իրավիճակի մասին տեղեկատվությունների ֆոնի վրա , ՄԱԿ-ի ինֆոգրաֆիա է ներկայացրել այդ կապակցությամբ : Տվյալների համաձայն , ԻԻՀ-ը գտնվում է  ներգաղթյալներ ընդունող երկրների առաջին տասնյակում : Մինչև 2015 թ.-ի կեսերին , իրանն ընդունել է 979,441 ներգաղթյալներ : Ինֆոգրաֆիայի համաձայն , Թուրքիան աղյուսակի առաջին հորիզոնականում է ՝ երկու միլիոն : Հաջորդ երկրներն են Պակիստանը և լիբանանը» :

Իրանն այնպիսի հանգամանանքերում է մեկ միլիոն ներգաղթյալներ ընդունել , երբ վերջերս ՄԱԿ-ը հայտարարել էր Իրանում մեծ թվով աֆղանների բնակության մասին :

Ավելի վաղ , Իրանի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո , իմիգրացիայի հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնկատարը , շնորհակալություն էր հայտնել աֆղան ներգաղթյալների նկատմամբ Իրանի  37-ամյա հյուրընկալության համար :

 

 

 

 

 

1in.am

Ֆուտբոլային նոր դիվանագիտություն

 

 

Մինչ Հայաստանում ծավալվում են հայտնի իրադարձությունները, իրադարձությունները բավական հետաքրքրական երանգներով են սկսել ծավալվել ռուս-թուրքական հարաբերությունների դաշտում: Թուրքական «Միլիեթը» գրում է, որ օգոստոսի 31-ին Անթալիայում տեղի կունենա Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպում. քաղաքական նպատակներով, հարաբերությունները կարգավորելուն օժանդակելու համար:

Ըստ թուրքական թերթի՝ օգոստոսի 9-ին Ռուսաստանում կհանդիպեն Էրդողանն ու Պուտինը, և Թուրքիայի նախագահը այդ օրը ՌԴ նախագահին կհրավիրի Անթալիայում կայանալիք խաղը դիտելու:

Սա ձեզ ինչ որ բան չի՞ հիշեցնում: Դե, իհարկե, ֆուտբոլային դիվանագիտությունը, որը 8 տարի առաջ հայ-թուրքական էր, սակայն սկսել էր Ռուսաստանից, որտեղ այցելել էր Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո:

Հենց Մոսկվայում էլ Սարգսյանը հայտարարեց Գյուլին ֆուտբոլի հրավիրելու մասին: Այս անգամ ֆուտբոլային դիվանագիտությամբ կզբաղվեն արդեն Ռուսաստանն ու Թուրքիան: Կասկած չկա, որ այս դիվանագիտությունը կներառի նաև Հայաստանի շահերը, ինչի մասին վկայում է Թուրքիայի արտգործնախարարի՝ օրերս արած հայտարարությունը հայ-թուրքական սահմանը բացելու և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, որը քննարկում են Ադրբեջանի հետ: Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք գրեթե նույն՝ ութամյա վաղեմությամբ բովանդակության ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկ, որտեղ, սակայն, Հայաստանին փոխարինել է Ռուսաստանը և, ամենայն հավանականությամբ, պարզապես «խաղացող մարզչի» կարգավիճակով:

 

 

orer.am

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս

 

 

 Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:

«Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն կա, այդ թվում` պատգամավորների շրջանում: Դրան էլ գումարած քաղաքական նպաստավոր պայմաններ են, քանի որ Եգիպտոսի ու Թուրքիայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում»,-ասաց Արմեն Մազլումյանն` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմա ն հավանականությունը մեծ է: 

Ինչ վերաբերում է Եգիպտոսում թուրքական լոբբիի աշխատանքին, ապա Արմեն Մազլումյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված, լոբբիի աշխատանքը բավական պասիվացել է: Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը վտարված է:

Եգիպտոսի խորրհդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Բանաձևը խորհրդարանի նիստի օրակարգ մտնելու համար արդեն հավաքել է պատգամավորների` անհրաժեշտ քանակի ստորագրություն: Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ բանաձևի ներքո ստորագրել է 337 պատգամավոր: