Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պայքարի ցեղասպանությունների վերացման դեմ. Եժի Նովակովսկի
https://parstoday.ir/hy/news/world-i28981-Ամբողջ_քաղաքակիրթ_աշխարհը_պետք_է_պայքարի_ցեղասպանությունների_վերացման_դեմ._Եժի_Նովակովսկի
Քաղաքակիրթ աշխարհի ոչ մի ներկայացուցիչ չի կարող հանգիստ նայել ցեղասպանությանը և չի կարող այդ երևույթն ընդունել որպես դրական փաստ, քանի որ այն հանցագործությունն է, որն իր հետևանքներն ունի ամբողջ քաղաքակրթության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2016 13:23 Asia/Tehran
  • Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պայքարի ցեղասպանությունների վերացման դեմ. Եժի Նովակովսկի

Քաղաքակիրթ աշխարհի ոչ մի ներկայացուցիչ չի կարող հանգիստ նայել ցեղասպանությանը և չի կարող այդ երևույթն ընդունել որպես դրական փաստ, քանի որ այն հանցագործությունն է, որն իր հետևանքներն ունի ամբողջ քաղաքակրթության վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, օգոստոսի 3-ին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին խոսել է ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին: Դեսպանն ինքը ցեղասպանությունն այլ կերպ չի կարող ընդունել, քան սարսափելի հանցագործություն: Նրա խոսքով՝ առհասարակ չի կարելի մարդ սպանել, սակայն երբ սպանում են ազգ կամ էթնիկ փոքրամասնություն, դա շատ ավելի սարսափելի և զզվելի երևույթ է:

«Ներկա պահին միջազգային հարությունը դիտարկվում է որպես մի սառցաբեկոր, որը դժվար է տեղից շարժվում: Այնուամենայնիվ, որոշումը պետք է կայացվի և մինչև վերջին անձը, ով կատարել է ցեղասպանություն, պետք է դատապարտվի: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է պայքարի դրա դեմ, որպեսզի այլևս չլինեն ցեղասպանություններ: Մինչև օրս դատական գործ է ընթանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել են ճամբարներում: Կարծում եմ` ցեղասպանություն իրականացրած մարդկանց պետք է միշտ հետապնդել և դատապարտել անգամ, եթե նրանք լինեն 90 տարեկան»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: