Սոչիում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը
Օգոստոս 04, 2016 16:19 Asia/Tehran
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին Սոչիում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը և տեղեկացնում, որ նիստին կմասնակցի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նիստի ընթացքում կարծածվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցեր: Առաջնային ուշադրություն է դարձվելու միասնական շուկաների ձևավորման խնդիրներին, այդ թվում` այնպիսի սոցիալական նշանակություն ունեցող ոլորտին, ինչպիսին է դեղերի բնագավառը: Նախատեսվում է քննարկել նաև միության մաքսային օրենսգրքի նախագիծը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել մայիսին` Հայաստանում:
Պիտակ