Պեսկովը պատմել է Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպման գլխավոր թեմաների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i29191-Պեսկովը_պատմել_է_Պուտինի_և_Էրդողանի_առաջիկա_հանդիպման_գլխավոր_թեմաների_մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կայանալիք հանդիպման շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների վերականգմանն ու Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2016 08:13 Asia/Tehran
  • Պեսկովը պատմել է Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպման գլխավոր թեմաների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կայանալիք հանդիպման շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների վերականգմանն ու Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Գրում է Russian.rt.com-ը: «Կարծիքների լուրջ փոխանակում կլինի, թե ինչ տեմպերով և ինչ հաջորդականությամբ մենք կզբաղվենք երկկողմ հարբերությունների վերականգմամբ: Առկա են տնտեսական գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր և կարելի է հստակորեն կանխատեսել, որ նմանտիպ կարծիքների փոխանակում կլինի նաև տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ` ներառյալ Սիրիայի հարցը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը: «Ինչպես տեղյակ եք նախքան ռուսական ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը ՌԴ-ին և Թուրքիային միավորում էին առաջընթացային համագործակցության հարաբերությունները: Աշխատանքներ էին տարվում մի շարք ոլորտների` առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության շուրջ: Առկա էր շատ բուռն քաղաքական երկխոսություն», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:
ankakh

5/8/2016