Մամուլի տեսություն 05-08-2016
Ճապոնիային մտահոգում է Չինաստանի հարաճուն մարտունակությունը
«Ղոդս»
Ճապոնիային մտահոգում է Չինաստանի հարաճուն մարտունակությունը
Ճապոնիայի տարեկան պաշտպանական զեկույցում, որը հաստատվել է Շինզո Աբեի կառավարության կողմից, Ճապոնիան զգուշացրել է, որ Պեկինի «ուժի ցուցադրումը» դեմ է միջազգային օրենքներին և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
«Ղոդս» օրաթերթում կարդում ենք.-«Տարածած հաղորդագրությունում, Ճապոնիան խստորեն մտահոգություն է հայտնումԱսիայի արևելքում լարվածությունների կապակցությամբ, նշելով, որ երբ Հաագայի միջազգային ատյանը Չինաստանի ծովում տարածքային հակամարտության գործում Ֆիլիպինների օգտին դատավճիռ արձակելուց հետո, Չինաստանը մինչ օրս չի պատրաստվում ընդունել հիշյալ դատավճիռը: Ճապոնիան Չինաստանից պահանջել է ՝ հարգել այդ որոշումը, քանզի դա հարկադիր օրենք է: Իսկ Չինաստանն ի պատասխան ՝ Տոկիոյին զերծ է պահել հարցին միջամտելուց» :Տարեկան պաշտպանական զեկույցում, Տոկիոն հայտրարել է, որ Պեկինը չպետք է միակողմանի քայլի դիմի:
Չինական ԶԼՄ-ները Ճապոնիանյին մեղադրել են Չինաստանի կողմից այսպես կոչված սպառնալիքը ռափազանցնելու մեջ: Հիշյալ լրատվամիջոցների կարծիքով, Տոկիոն նպատակ ունի սահմանափակել Չինաստանի խաղաղ զարգացումը միջազգային մասշտաբով: Ճապոնիան հակամարտելի տարածքների հետ կապված հավակնություն չունի: Վերջինիս մտահոգում է Չինաստանի ռազմունակության ամրապնդումն այն տարածքում , որտեղ ինքը տարեկան 5 տրիլիոն դոլարի արժողությամբ առևտուր է իրականացնում:
«Համշահրի»
Թաիլանդի ժողովուրդը Սահմանադրական հանրաքվեի է մասնակցելու
Թաիլանդի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը երկրի ազգաբնակչությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել կիրակի օրը կայանալիք Սահմանադրական հանրաքվեին: Հանձնաժողովը ժողովրդին խրախուսելու համար հինգշաբթի օրը երկրի յոթ կետերում խոշոր միջոցառումներ է կազմակերպել:
Մայրաքաղաք՝ Բանկոկում, ավելի քան հազար հոգի համախմբվել էին խորհրդարանի շենքի մոտ, հնչել է Սահմանադարական հիմներգը, որից հետո ժողովրդին կոչ է արվել կայուն ու ժողովրդավար կառավարություն ունենալու համար, մասնակցել Սահմանադրական հանրաքվեին:
Հարկ է նշել, որ 2014 թվականին իրականացված հեղաշրջումից ի վեր , չեղարկվել է երկրում գործում հին Սահմանադրությունը: Հեղաշրջումից հետո բանակի ղեկավարությամբ ժամանակավոր կառավարություն ձևավորվեց: Նպատակն է՝ երկրում ոչ-բանակայինների իշխանության վերադարձը:
news.am
Արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական կազդի Հայաստանի վրա
Թեեւ Թուրքիան դեպի միապետություն ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը »:
«Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»,-ասել է նա:
Ռուբինի խոսքով, նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ. «Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»:
Վերլուծաբանի այս կարծիքը կիսում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները երեւի թե ծառայում էին հօգուտ Ադրբեջանի եւ Վրաստանի»:
Նախկին դիվանագետի խոսքով, բարելավելով հարաբերությունները Անկարայի հետ, Մոսկվայի ձեռքերը տարածաշրջանում կրկին ազատվում են եւ այն կարող է ավելի հաստատակամ եւ կոշտ քաղաքականություն անցկացնել Բաքվի եւ Թբիլիսիի նկատմամբ:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հերբսթը նշեց, որ տեսնում է դրանց բարելավման հնարավորություն եւ նույնիսկ՝ սահմանների բացում. «Էրդողանի համար նման քայլը թույլ կտար գոնե մասամբ ազատվել քննադատությունից, որը հնչում է նրա հասցեին Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից»:Սակայն, ավելացնում է Ջոն Հերբսթը, որեւէ երաշխիք դրա համար չկա. «Էրդողանին հաջողվում է կարծիքը փոխել առանց որեւէ բացահայտ պատճառի եւ անսպասելի արագ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»:
araratnews.am
Գերմանիայի արտգործնախարարը Թրամփին անվանել է «ատելության քարոզիչ»
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը «ատելության քարոզիչ» է անվանել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին` հայտնել է DW պարբերականը:
Շտայնմայերը շեշտել է, որ հարաճուն մտահոգությամբ է հետևում, թե ինչպես է աշխարհով մեկ սփռվում «ազգայնականության հրեշը»:
«Համեմատելով աջ պոպուլիստներին, ինչպիսիք են` «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը, Brexit -ի կողմնակիցները՝ Բրիտանիայում կամ Դոնալդ Թրամփի նման «ատելության քարոզիչները» ԱՄՆ-ում, կարելի է եզրակացնել, որ բոլորին մի բան է միավորում՝ նրանք խաղում են մարդկային վախերի հետ, այդ վախերի վրա կառույցում իրենց քաղաքականությունը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ Շտայնմայերը մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի թեկնածության առաջադրմանը, կարծիք հայտնելով, որ նրա հնարավոր հաղթանակը ընտրություններում մեծ անորոշություն կմտցնի անդրատլանտյան հարաբերությունների ապագայում: