Շեֆը Պուտինն է. Die Zait, Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/world-i29476-Շեֆը_Պուտինն_է._die_zait_Գերմանիա
Երբ Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպի Թուրքիայի նախագահին, նրանցից մեկը նվաստացած կզգա իրեն: Դա կլինի էրդողանը, որն այս այցի համար կատարել է Պուտինի բոլոր նախապայմանները՝ պաշտոնապես ներողություն է խնդրել ռուսական ինքնաթիռի խոցման համար, ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնականին դատական գործընթաց է սպառնում, Թուրքիան Ռուսաստանին փոխհատուցում կտրամադրի: Սա ծնկի գալու պես բան է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2016 14:53 Asia/Tehran
  • Շեֆը Պուտինն է. Die Zait, Գերմանիա

Երբ Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպի Թուրքիայի նախագահին, նրանցից մեկը նվաստացած կզգա իրեն: Դա կլինի էրդողանը, որն այս այցի համար կատարել է Պուտինի բոլոր նախապայմանները՝ պաշտոնապես ներողություն է խնդրել ռուսական ինքնաթիռի խոցման համար, ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնականին դատական գործընթաց է սպառնում, Թուրքիան Ռուսաստանին փոխհատուցում կտրամադրի: Սա ծնկի գալու պես բան է:

Մինչ նրանց հանդիպումը պարզ կդառնա, թե նրանցից ով է շահել, և ով է պարտվել: Եվ կախված այն բանից, թե այդ այցելությունից հետո որքան կջերմանան նրանց հարաբերությունները, կընդարձակվի նաև պարտվածների թիվը, այդ թվում և Արևմուտքում:

Անկասկած, այս ամենից գլխավոր շահողը Պուտինն է. Ռուսաստանը նկատելիորեն մեծացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում. Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի: Ռուսաստանը Թուրքիայում ավարտին կհասցնի ատոմակայանի կառուցումը, «Գազպրոմն» արդեն ցնծում է Սև ծովով անցնող նոր գազատարի՝ «Թուրքական հոսքի» համար, որով ավելի շատ սիբիրյան գազ կհասնի Թուրքիա, ինչպես նաև Հարավային Եվրոպա: «Թուրքական հոսքը» մրցակից կլինի Ադրբեջանից մատակարարվող գազին և, Գերհա՛րդ Շրյոդեր, ուշադիր, Բալթիկայում ծրագրված Հյուսիսային հոսքին:

Թուրքական կողմից ուրախանալու առիթ ունեն գյուղմթերք արտադրողները. նրանք այժմ հնարավորություն ունեն նորից ռուսական շուկան գրավելու: Թուրքիան նորից կընդունի ռուս զբոսաշրջիկների մեծաքանակ խմբերը, իսկ թուրքական հատուկ ծառայությունները հույս ունեն ռուսական հետախուզությունից տվյալներ ստանալու ահաբեկիչ ջիհադիստների վերաբերյալ:

Մեծ հաշվով, իրենց պարտված կարող են զգալ շատ սիրիացիներ: Ռուս վերլուծաբաններից շատերը համարում են, որ Պուտինը Էրդողանին գործարք կառաջարկի՝ եթե Թուրքիան դադարի աջակցել Ասադի ընդդիմադիրներին, ապա Մոսկվան, ի պատասխան, կդադարի աջակցել Սիրիայի քրդերին: Եթե Էրդողանը համաձայնի, ապա Հալեպի ճակատագիրը կլուծվի: Այդ դեպքում Սիրիայի քրդերը ստիպված կլինեն հույսը դնել ամերիկացիների վրա:

Սակայն ԱՄՆ-ը ինքն է պարտված դուրս եկել ռուս-թուրքական մերձեցումից: ԱՄՆ-ին մնում է միայն հետևել, թե ինչպես է Պուտինը ընդլայնում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Վատագույն կլինի այն, որ ԱՄՆ-ը կորցնի ՆԱՏՕ-ի իր վաղեմի գործընկերոջը՝ Թուրքիային, որը պաշտպանում է դաշինքի հարավային թևը, և որը զինված ուժերի քանակով ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն ունի:

Ճիշտ է, դեռ բանը դրան չի հասել, սակայն Էրդողանը անընդհատ ավելի կոշտ արտահայտություններ է անում Արևմուտքի հասցեին, մեղադրում է ԱՄՆ-ին ռազմական հեղաշրջմանը աջակցելու համար: Արևմտյան շատ քաղաքական գործիչներ պատասխան ճիչերով են արձագանքում Էրդողանին, թեպետ լավագույն ռազմավարությունն այս դեպքում լռելը կլիներ:

Էրդողանի պես մարդու սուր հռետորաբանությունը կարող է հանգեցնել անսպասելի գործողությունների՝ ԵՄ-ի հետ բանակցությունների ընդհատմանը և ՆԱՏՕ-ից դուրս գալուն, թեպետ թուրքերից շատերը հասկանում են, որ այդ պարագայում իրենք ամենապարտվածը կլինեն: Արևմուտքի հետ հարաբերությունների խզումը վերջ կդնի թուրքերից շատերի տածած հույսերին, որ ունեին քեմալ Աթաթուրքի ստեղծած հանրապետությունից հետո: Հենց միայն ԵՄ-ի հետ մաքսային միությունը ավելին է, քան տնտեսապես թույլ Ռուսաստանի առաջարկը. ԵՏՄ մտնում են նրանք, ովքեր ուրիշ ընտրություն չունեն, իսկ ահա ՆԱՏՕ-ին ոչինչ չի փոխարինի:

Էրդողանը վազեց Պուտինի մոտ, և այդ հանդիպումից է կախված նրանց հետագա հարաբերությունները: Շեֆը Պուտինն է. եթե Էրդողանը իր հետևից այրի Արևմուտքին կապող բոլոր կամուրջները, ապա Պուտինը կհայտնվի բացարձակ հեգեմոնի դերում, իսկ եթե Էրդողանին հետաքրքրում է, թե ինչ է սպասվում իրեն, ապա կարող է հարցնել Հայաստանին և Ղազախստանին:

http://www.1in.am

7/8/2016