ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ կողմից բալիստիկ հրթիռի արձակումը
https://parstoday.ir/hy/news/world-i3040-ՀՀ_ԱԳՆ_ն_դատապարտում_է_ԿԺԴՀ_կողմից_բալիստիկ_հրթիռի_արձակումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 19:30 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռի արձակումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Դատապարտում ենք ‎ԿԺԴՀ‬-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪‎ՄԱԿ-ի‬ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,- ասվում է գրառման մեջ։

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը փետրվարի 7-ին տանող հրթիռ է արձակել, որն ուղեծիր է հասցրել Երկրի «Կվանմենսոն 4» արբանյակը։ Դա Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի փորձարկում։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՑՏԱԿ-ը, արձակումը հաջող է անցել, և արբանյակն ուղեծիր է դուրս բերվել։ Միջազգային հանրությունը դատապարտել է Փհենյանի այդ գործողությունը, և արդեն փետրվարի 7-ի ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի անցկացումը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Փհենյանը հերթական անգամ զայրացնող արհամարանք է դրսևորել միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԿԺԴՀ-ին կոչ է արել «դադարեցնել սադրիչ գործողությունները»։ Միջադեպին անդրադարձել են նաև Հարավային Կորեան, Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր գործընկերների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ նշանակալի միջոցների վրա, որոնք կհանգեցնեն ԿԺԴՀ-ի պատասխանատվությանը»։