Վաշինգթոնը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի եւ քրդերի միջեւ. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i3043-Վաշինգթոնը_պետք_է_ընտրություն_կատարի_Թուրքիայի_եւ_քրդերի_միջեւ._Էրդողան
ԱՄՆ իշխանությունները որպես գործընկերներ պետք է ընտրություն կատարել Թուրքիայի իշխանությունների եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) քրդական ուժերի միջեւ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 19:49 Asia/Tehran
  • Վաշինգթոնը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի եւ քրդերի միջեւ. Էրդողան

ԱՄՆ իշխանությունները որպես գործընկերներ պետք է ընտրություն կատարել Թուրքիայի իշխանությունների եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) քրդական ուժերի միջեւ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նման տեսակետ Էրդողանը հայտնել է կիրակի հրապարակած իր մեկնաբանություններում, ԱՄՆ նախագահի ներկայացուցչի սիրիական Քոբանի կատարած այցից մեկ շաբաթ անց։ Նշենք, որ Քոբանին գտնվում է PYD-ի ռազմական թեւի վերահսկողության տակ, իսկ Անկարան PYD-ին հմարում է ահաբեկչական կառույց, որը կապված է Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հետ։

«Ինչպե՞ս մենք կարող ենք ձեզ վստահել։ Կամ ես եմ ձեր դաշնակիցը, կամ Քոբանիի ահաբեկիչները»,-Էրդողանի խոսքերն է մեջբերել AP-ը։

«Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքը նախորդ հանգստյան օրերին այցելել էր Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող տարածքներ, որտեղ բանակցություններ էր վարել քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ Մաքգրուքը սիրիական Քուրդիստանում է անցկացրել երկու օր եւ այցելել է նաեւ Քոբանի։