Մերկելն ու Օլանդը քննարկել են միգրացիոն ճգնաժամը
Փետրվար 08, 2016 10:10 Asia/Tehran
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ստրասբուրգում հանդիպման ժամանակ քննարկել են միգրացիոն ճգնաժամը եւ դրա լուծման հնարավոր ուղիները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են Եվրահանձնաժողովի կողմից ընդունված գործողությունների պլանի առաջնային լինելու հարցում: Այս պլանը ներառում է աջակցություն Հունաստանի սահմանին տիրող իրավիճակի վերահսկողությանը եւ ֆինանսական օգնություն Թուրքիային՝ սահմանափակելու համար փախստականների հոսքը Եվրոպա:
Մերկելն ու Օլանդը քննարկել են նաեւ ԵՄ սպասվող գագաթաժողովի թեմաներն ու իրավիճակը Սիրիայում, հաղորդում է Gazeta-ն:
Պիտակ