Ամերիկացիները բարկացած են ու ցանկանում են արտագաղթել
(last modified Tue, 31 Dec 2019 07:21:19 GMT )
Դեկտեմբեր 31, 2019 10:51 Asia/Tehran
  • Ամերիկացիները բարկացած են ու ցանկանում են արտագաղթել

«Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունը մի զեկույցում նհայտարարել է, որ Նահանգներում աճել է երկրի պայմաններից դժգոհ և արտագաղթելու մտադրություն ունեցող քաղաքացիների թիվը:

Կազմակերպության երկուշաբթի օրը հրապարակված զեդկույցում ասվում է, որ Միացյալ Նահանգներում զգալիորեն աճել է հասարակական վրդովմունքի չափը և երկիրը լքելու ցանկություն ունեցողների թիվը:

Հաղորդման մեջ նշվում է, որ չնայած տնտեսական աճին, ամերիկացիներն առավել քան երբևէ, զայրացած են, ունեն սթրես և անհանգստություն՝ իրենց կյանքի պայմանների համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 2-րդ տարվա ավարտին իրականացված մեկ այլ հարցման արդյունքները վկայում են, որ ամբողջ աշխարհում նվազել է ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակը: