Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկելու են միավորված Եվրոպայի ապագան
https://parstoday.ir/hy/news/world-i31435-Իտալիայի_Գերմանիայի_եւ_Ֆրանսիայի_ղեկավարները_քննարկելու_են_միավորված_Եվրոպայի_ապագան
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2016 06:52 Asia/Tehran
  • Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները քննարկելու են միավորված Եվրոպայի ապագան

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

Բանակցությունները կանցկացվեն Տիրենեյան ծովում՝ Վենտոտենե փոքր հրաբխային կղզու ափերի մոտ, «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրի վրա, տեղեկացնում է "Արմենպրես"-ը:

Հանդիպման ձեւաչափը որոշումների ընդունում չի նախատեսում, բայց շատ ԶԼՄ-ներ այն համարում են ռազմավարական, կոչված համաձայնեցնելու ընդհանուր աշնանային եվրոպական քաղաքական ուղեգիծը: Ոչ պաշտոնական օրակարգի ենթադրվող թեմաների թվում դիվանագիտական փորձագետները մատնանշում են ահաբեկչության հակազդելու գործում հատուկ ծառայությունների ջանքերի համակարգումը, միգրանտների խնդիրը, տնտեսական համագործակցությունը:

Դա կլինի երկրորդ այդչափ բարձր մակարդակի հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Առաջինը կայացել է հունիսին Բեռլինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: