Մամուլի տեսություն 22-08-2016
Քլինթոնը երկու անգամ ավելին է ծախսել ընտրապայքարի համար, քան Թրամփը
«Համշահրի»
Քլինթոնը երկու անգամ ավելին է ծախսել ընտրապայքարի համար, քան Թրամփը
Ընտրապայքարի համար Հիլարի Քլինթոնը ծախսել է 38 միլիոն դոլար, իսկ Դոնալդ Թրամփը ՝ 18 միլիոն դոլար:
ԱՄՆ ընտրություններում գումարներ են ներդնում ոչ միայն ամերիկյան ընկերություններն ու արհմիություններն , այլև եվրոպական ընկերությունները ևս այս ոլորտում ակտիվ մասնակցություն ունեն:Սաուդյան Արաբիայի կողմից Քլինթոնի ընտրապայքարի համար հատկացված հսկայական գումարների մասին են հաղորդել որոշ արաբական լրատվամիջոցներ: Ստացված տեղեկությունների համաձայն, անցյալ ամիս Թրամփը կրկնապատկել է ընտրապայքարին հատկացրած գումարը, մինչդեռ վերջերս նա հենց իր սկանդալային հայտարարություններով արդեն իսկ հայտնվում էր լրատվամիջոցներում ու մամուլի առաջին էջերում, հետևաբար այլևս նա կարիք չուներ լրատվամիջոցներին գումարներ հատկացնել իրեն պրոպականդելու համար: Հանրապետական սկանդալային թեկնածուն այդ միջոցն է ընտրել քարոզարշավի համար:
Ի դեպ «Լոս Անջելես թայմզ»-ը հաղորդել է, որ Թրամփը կես տոկոսով առաջ է անցել Քլինթոնից : Վերջին ամիսներին, սա Թրամփի առաջին հաջողությունն է համարվում: Վերջին սոցհարցումները երկու թեկնածուների միջև ձայների տարբերությունը տասը տոկոս էին գնահատել: Իր վերջին թունդ ելույթով է Թրամփին հաջողվել հավաքել ավելի շատ ձայներ:
Թրամփն իր ելույթում ցավ է հայտնել՝ ամերիկացի քվեարկողներին վիրավորելու համար : Սևամորթ քաղաքացիների մասին, նա ասել է, որ եթե նրանք քվեարկեն իր օգտին, բարելավելու է նրանց տնտեսական իրավիճակը: Ապա փորձելով գրավել սևամորթների ձայնը, նա կրկին անգամ վիրավորել է նրանց ասելով.՝-«Դուք այլևս կորցնելու բան չունեք, ուրեմն քվեարկեք իմ օգտին»:
Հանրապետական կուսակցության ղեկավարները հույսեր չեն կապում Թրամփի հետ և իրենց ներդրումները կենտրոնացնում են Կոնգրեսի ընտրությունների վրա: Սենատը և Ներկայացուցիչների պալատը ներկայիս հանրապետական մեծամասնության ձեռքում են և կուսակցությունը փորձում է այդ գերակայությունը գոնե մինչև աշնան ընտրությունները պահպանել:
---
news.am
The Huffington Post. Մերկելը կորցնում է գերմանացիների վստահությունը միգրացիոն քաղաքականության պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի քաղաքացիները սրընթաց կորցնում են նրա նկատմամբ վստահությունը, գրում է The Huffington Post–ը:
Նշում են, որ միլիոնավոր գերմանացիներ արդեն կորցրել են վստահությունը Մերկելի ու լրատվամիջոցների մեծ մասի հանդեպ: Հոդվածագիրը հավաստիացնում է, որ Գերմանիայի իշխանությունները խաբում եմ քաղաքացիներին ու չեն հրապարակում երկրում միգրանտներին վերաբերող իրավիճակի մասին բոլոր տեղեկությունները:
Հոդվածագիրը հայտարարում է, որ կառավարությունը լռում է այն մասին, որ Քյոլն -Բոննի օդանավակայանը օգտագործվում է որպես տրանզիտային հանգույց Թուրքիայից ժամանող փախստականների համար: Որոշ տեղեկություններով՝ հարյուր հազարավոր մարդ կարող է դրանով Գերմանիա մտնել առանց որեւէ ստուգումների:
Ինչեւե, գերմանացիների մեծ մասը հնարավոր է համարում, որ իրենց իշխանությունները ունակ են «ցանկացած ստորության», իսկ Մերկելն առհասարակ նրանց համար դարձել է «անհաջողությունների ու անպատասխանատվության մարմնավորում» ասվում է հոդվածում:
araratnews.am
Fitch-ը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով «BBB-» բացասականի: («BBB»-ներդրում կատարելու համար բարենպաստ միջավայր ունեցող երկրների խմբի («BBB+», «BBB» ve «BBB-») ամենացածր մակարդակն է-EH):
Ըստ «Bloomberg»-ի թուրքական ծառայության` բացասական կանխատեսման հիմնական պատճառը հանդիսացել է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը: Միջազգային վարկանիշային գործակալության հայտարարության մեջ շեշտվել է, որ հեղաշրջման փորձից հետո ավելի քան 70.000 պետական ծառայող է հեռացվել աշխատանքից, ինչը կարող է վատ անդրադառնալ երկրի անվտանգության վրա: Անվտանգության տեսակետից բացասական է համարվել մեծ թվով բարձրաստիճան զինվորականների պաշտոնազրկումն ու ձերբակալումը:
Fitch-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ 41 %-ով նվազել են զբոսաշրջիկների այցելություններից գոյացող եկամուտները, որոնք կազմում են ՀՆԱ-ի` 3, իսկ արտաքին եկամուտների 13 տոկոսը: «Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացումը ոչ մեծ չափով կօգնեն ոլորտին, սակայն անվտանգության հարցում լուրջ փոփոխություններ չլինելու դեպքում ոլորտում կայունացում չի գրանցվի»,-ասված է հայտարարության մեջ:
Աղբյուր` Ermenihaber.am
news.am
Բեռլինի հասարակական տրանսպորտը
Բեռլինի հասարակական տրանսպորտի համակարգը եվրոպական մայրաքաղաքների շարքում լավագույններից մեկն է: Մեզ համար սովորական մետրոյից (U-bahn) եւ ավտոբուսներից բացի, ուղեւորներին սպասարկում են նաեւ էլեկտրագնացները, իսկ լճերի եւ գետերի վրա՝ լաստանավերը: Արդեն նախկին Արեւելյան Բեռլինում պահպանվել է նաեւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից ժառանգություն մնացած տրամվայների երթեւեկությունը: Տրամվայներն, իհարկե, ժամանակակից են եւ բավական հարմարավետ:
Քաղաքային S-Bahn էլեկտրագնացների համակարգում կա 15 ուղեգիծ՝ 166 կայարաններով: Բեռլինի այցելուների համար էլեկտրագնացներն, իհարկե, ավելի գրավիչ են «ստորգետնյա» մետրոյից: Գնացքները երթեւեկում են քաղաքի գեղատեսիլ թաղամասերով, երթուղիների մի մասն անցնում է լճափերի մոտով, նաեւ քաղաքի ծայրամասերում գտնվող անտառների միջով:
Ի՞նչն է առաջին հերթին զարմացնում, օրինակ, Հայաստանից Բեռլին այցելողներին: Տրանսպորտի աշխատանքի ճշգրտությունը եւ անշուշտ՝ հարմարավետությունը: Օրինակ՝ էլեկտրագնացները «պիկ» ժամերի միջակայքում աշխատում են փոքր ընդմիջումներով, չնայած վագոնները երբեմն գրեթե դատարկ են:
Հանրահայտ է, որ Բեռլինի հասարակական տրանսպորտը (ինչպես նաեւ Գերմանիայի մյուս քաղաքներում) ճշգրիտ ժամերով է աշխատում: Հանուն արդարության նշենք, որ չնայած շատ հազվադեպ, ուշացումներ, այնուամենայնիվ, լինում են՝ սովորաբար հաշված րոպեներով:
Ավտոբուսների հիմնական կանգառներում վահանակներ են տեղադրված, որոնց վրա նշված է տրանսպորտի մոտենալու ժամը: Նույնպիսի վահանակներ կան նաեւ էլեկտրագնացների եւ մետրոյի կայարաններում:
Բեռլինում տրանսպորտի սակագները բազմազան են: Տոմսերը միասնական են տրանսպորտի բոլոր տեսակների՝ ներառյալ լաստանավի համար: Ուղեվարձը տարբերակվում է ըստ ժամերի (2 ժամվա, օրվա, շաբաթվա, ամսվա համար), քաղաքի գոտիների (Բեռլինում երեք գոտի կա՝ A, B եւ C): Մեր չափանիշներով տրանսպորտը թանկ է: Սակայն հաշվի առնելով եկամուտների ահռելի տարբերությունը, գերմանացիների համար ուղեվարձը միանգամայն ընդունելի է:
Բեռլինում գործում է հետեւյալ սկզբունքը՝ որքան երկար է ուղետոմսի գործողության ժամկետը, այնքան ուղեվարձը համեմատաբար էժան է: Օրինակ՝ երկօրյա գործողության տոմսի համար հարկ է 19,5 եվրո վճարել (այսինքն՝ մեկ օրվա համար՝ 9,75 եվրո): Իսկ ահա տրանսպորտի բոլոր տեսակների ամսական տոմսը, որ գործում է AB գոտիներում առավոտվա «պիկ» ժամից հետո, արժե «ընդամենը» 59,1 եվրո կամ օրական՝ միջինը 1,9 եվրո:
Կան հիմնականում զբոսաշրջիկների համար նախատեսված ուղետոմսեր: Այդպիսի տոմսի առկայությունը թույլ է տալիս, այսպես կոչված, Թանգարանային կղզում օգտվել թանգարանների զեղչված տոմսերից: Զբոսաշրջիկների համար նաեւ հատուկ զբոսաշրջային երթուղի կա, որոնցով երթեւեկում է «հնաոճ» ձեւավորված երեք ավտոբուս:
Հավելենք, որ տրանսպորտի մի մասն աշխատում է գիշերային ժամերին, ըստ որում՝ ավտոբուսների եւ տրամվայների վերգետնյա երթուղիները կրկնում են մետրոյի ուղեգիծը: