Airbus-ը թռչող տաքսիներ է ստեղծում
Օգոստոս 23, 2016 05:45 Asia/Tehran
Airbus ավիաշինական ընկերությունը մտադիր է թռչող տաքսիներ մշակել`անօդաչու կառավարման գործառույթով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ վկայակոչելով Airbus Group ընկերության մամլո հաղորդագրութունը, ներկա պահին ֆրանսիացիները մի քանի լուծումներ են դիտարկում թռչող սարքերի համար: Դրանցից մեկը հայտնի է Project Vahana ներքին անվանմամբ, որի ուղղությամբ աշխատանքներ են տանում ամերիկացի ինժեներները:
«Տաքսին» իրենից անօդաչու թռչող սարք է ներկայացնելու՝ նախատեսված մեկ ուղևորի և նրա ուղեբեռի համար:
Ինքնակառավարման համակարգի շնորհիվ սարքը կկարողանա ինքնուրույն ճանաչել օդում հանդիպող այլ թռչող օբյեկտները և խուսափել բախումից:
Օդային տաքսիների փորձարկումները կսկսվեն 2017-ին Սինգապուրում:
tert.am
Պիտակ