Հս. Կորեան ականապատում է սահմանը՝ զինվորների փախուստը կանխելու համար. լրատվամիջոցներ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության զինվորականներն ականապատում են ապառազմականացված գոտին՝ Հարավային Կորեայից երկիրը բաժանող ռազմական գծին հարող տարածքները՝ երկրից զինվորների փախուստը կանխելու համար, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարությունում աղբյուրին:
Այդ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:
Գործակալության տվյալների համաձայն՝ եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Կորեական պատերազմում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո սահմանների ականապատումն առաջին անգամ է դիտարկվում:
Հարավային Կորեայում կարծում են, որ դա վկայում է ԿԺԴՀ-ի դեմ հոգեբանական պատերազմի «հաջողության» մասին, որը տարվում է ապառազմականացված գոտու երկայնքով՝ բարձրախոսների օգնությամբ:
tert.am