Oxfam-ը քննադատել է Բրիտանիային Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i31597-oxfam_ը_քննադատել_է_Բրիտանիային_Սաուդյան_Արաբիային_զենք_մատակարարելու_համար
Oxfam բարեգործական կազմակերպությունը Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է սպառազինությունների վաճառքի մասին համաձայնագրի խախտման մեջ Եմենում կռվող Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու պատճառով, հայտնում է BBC-ն:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 23, 2016 12:54 Asia/Tehran
  • Oxfam-ը քննադատել է Բրիտանիային Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու համար

Oxfam բարեգործական կազմակերպությունը Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է սպառազինությունների վաճառքի մասին համաձայնագրի խախտման մեջ Եմենում կռվող Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու պատճառով, հայտնում է BBC-ն:

Կազմակերպությունը նախարարների կաբինետին մեղադրել է սաուդցիներին զենք վաճառելու գործարքին հավանություն տալու մեջ: Oxfam-ի կարծիքով Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումները նպաստում են պատերազմի շարունակմանը, որի հետեւանքով արդեն 2.8 մլն մարդ փախստական է դարձել:

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը, մասնավորապես, մոլորության մեջ է գցել խորհրդարանին:

«Ռմբակոծություններից եւ ռազմական գործողությունների կանոնները խախտելու հետեւանքով տուժել են դպրոցներ, հիվանդանոցներ եւ բնակելի տներ»,- ասված է զեկույցում:

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ նախարարները գոհ են  եղել այն երախշիքներից, որոնք նրանց տրամադրել է զենքը գնող կողմը:

News.am