Քլինթոնը շարունակում է Թրամփին գերազանցել ութ տոկոսային կետով. NBC News
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ շարունակում Է գերազանցել Հանրապետական կուսակցությունից իր հիմնական մրցակցին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականությամբ շարունակում Է գերազանցել Հանրապետական կուսակցությունից իր հիմնական մրցակցին՝ Դոնալդ Թրամփին. տարբերությունը պահպանվում Է ութ տոկոսային կետի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են առցանց հարցման տվյալները, որն անցկացվել Է NBC News հեռուստաալիքի կողմից:
Նոր տվյալների համաձայն՝ հարցման մասնակիցների 50 տոկոսը Քլինթոնի օգտին կքվեարկեր, «եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր», Թրամփի օգտին իր ձայնը կտար ընտրողների 42 տոկոսը:
lratvakan.am/
23/8/2016