Գիտնականները ստեղծել են ապագայի մարդու դիմանկարը
https://parstoday.ir/hy/news/world-i31720-Գիտնականները_ստեղծել_են_ապագայի_մարդու_դիմանկարը
Ապագայում մարդիկ ավելի բարձրահասակ ու ավելի թուխ կդառնան: Նման եզրակացության են հանգել կանադական ASAP Science հետազոտական կազմակերպության գիտնականները: Այս մասին գրում է The Daily Mail–ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 06:01 Asia/Tehran
  • Գիտնականները ստեղծել են ապագայի մարդու դիմանկարը

Ապագայում մարդիկ ավելի բարձրահասակ ու ավելի թուխ կդառնան: Նման եզրակացության են հանգել կանադական ASAP Science հետազոտական կազմակերպության գիտնականները: Այս մասին գրում է The Daily Mail–ը:

Ըստ հետազոտողների՝ մարդիկ ավելի թխամաշկ կդառնան ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնացման պատճառով: Իսկ ավելի բարձրահասակ՝ քանի որ էվոլյուցիայի ընթացքում մարդու միջին հասակը առանց այդ էլ զգալիորեն աճել է: Հազար տարի հետո մարդը մոտավորապես մեկ գլուխ բարձր կլինի իր նախնիներից:

Նաեւ հետազոտողները համարում են, որ մարդիկ զգալիորեն ավելի նիհար են լինելու, քանի որ գեր մարդիկ չեն կարողանա ողջ մնալ օդի բարձրացող ջերմաստիճանի պայմաններում:

Բացի էվոլյուցիոն փոփոխություններից՝ ASAP Science-ի հետազոտողները կանխատեսում են նաեւ կերպարանքին վերաբերող փորձարկումներ բիոինժեներիայի օգնությամբ, որը հազար տարի հետո պետք է որակապես նոր մակարդակ դուրս գա, հայտնում է «Միր 24-ը»:

News.am