Իտալիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i31723-Իտալիայում_ուժգին_երկրաշարժ_է_տեղի_ունեցել._կան_զոհեր
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 06:10 Asia/Tehran
  • Իտալիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: 

Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:

Կա 6 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ:

Reuters-ը հայտնում է, որ Ամատրիչե քաղաքի քաղաքապետ Սերջիո Պիրոցին տեղեկան հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ. «քաղաքի կեսն արդեն չկա»: Ավերածությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Ակումոլի քաղաքից: Երկրաշարժի էպիկենտրոնը մոտ է գտնվել Լ' Ակվիլա քաղաքին:

 Armenpress.am