Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i31756-Հյուսիսային_Կորեան_սուզանավից_բալիստիկ_հրթիռ_է_արձակել
Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2016 07:49 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Արձակումը կատարվել է օգոստոսի 24-ին՝տեղի ժամանակով 05:00-ին, Սինպհո քաղաքից ոչ հեռու։

Ինչպես Reuters-ին հայտնել է ամերիկյան ռազմական աղբյուրը, հրթիռը, որը ենթադրաբար դասվում է KN-11 տեսակին, թռել է 480 կմ և ընկել Ճապոնական ծովը։ Նշվում է, որ այդ ջրային տարածքում գտնվող ճապոնական նավերին հրթիռի արձակումը չի վնասել։

 

armedia.am

24/8/2016/