Մամուլի տեսություն 26-08-2016
https://parstoday.ir/hy/news/world-i32072-Մամուլի_տեսություն_26_08_2016
Մոսկվա.«Սիրիայի հոյւսիսում Թուրքիայի օպերացիային մեր պատասխանը փափուկ չի լինելու»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2016 11:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  26-08-2016

Մոսկվա.«Սիրիայի հոյւսիսում Թուրքիայի օպերացիային մեր պատասխանը փափուկ չի լինելու»

«Համշահրի»

Մոսկվա.«Սիրիայի հոյւսիսում Թուրքիայի օպերացիային մեր պատասխանը փափուկ չի լինելու»

 

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի ասածով, Թուրքիան Մոսկվային Սիրիայում ցամաքային օպերացիայի մասին ժամանակացույցի մասին զզեկույց է ներկայացրել, սակայն այդ քայլին Մոսկվայի պատասպանը փափուկ չի լինելու:

Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան փափուկ կողմնորոշում չի որդեգրելու այդ հարցում:

Սիրիայի հնգամյա ճգնաժամի ընթացքում առաջին անգամ, Թուրքիայի բանակաը 250 կոմանդոս ուժեր , և Սիրիայի ազատ բանակի անդամ յոթ խմբերից ավելի քան 1000 աշխարհազորայիններ  է ուղարկել այդ երկիր:

Սահմանամերձ քաղաքում ներկա են նաև քուրդ աշխարհազորայիններ: Հարձակումները սկսվելով և այդ շրջանից չնահանջելու դեպքում քրդերին ֆինանսական օգնությունները դադարեցնելու կապակցությամբ ԱՄՆ կառավարության պաշտոնական հայտարարությանը, քաղաքի բնակիչները լքել են շրջանը:

Զախարովան հակազդել է ցամաքային հարձակմանն ասելով , որ հարձակումներն առաջին հերթին պետք է իրականացվեն օրինական կառավարության հետ համադրութմներից հետո, ինչը չի կատարել Թուրքիայի կառավարությունը:

 

 

 

 

 

orer.am

Դե Միստուրան միացավ Լավրովի եւ Քերիի բանակցություններին

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան միացել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցություններին, որոնք այժմ տեղի են ունենում Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ռուսական պատվիրակության մի աղբյուր:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդը միացել Է բանակցություններին»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ արդեն հաղորդվել Է, որ Լավրովը եւ Քերին բանակցություններ են վարում Ժնեւի «Պրեզիդենտ Վիլսոն» հյուրանոցում: Գլխավոր թեման ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումն Է Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առայժմ պարզ չԷ, թե հանդիպման արդյունքում կհաջողվի արդյոք փաստաթուղթ մշակել այդ թեմայի վերաբերյալ, բայց կոնսուլտացիաների փուլին նախորդել Է երկու երկրների դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը:

Օրակարգի սիրիական բաժինը ներառում Է նաեւ Հալեպի հումանիտար իրադրությունը, հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքական գործընթացի կարգավորումը: Բացառված չԷ, որ կարծարծվի նաեւ Թուրքիայի գործողությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում:

Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը եւ երկկողմ օրակարգի հարցերը:

 

 

 

 

orer.am

Թրամփը դարձյալ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ

 

 

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ փոխել է իր դիրքորոշումն անօրինական միգրանտների նկատմամբ, հայտարարելով, որ ընտրություններում հաղթելու դեպքում ինքը չի դիտարկի Միացյալ Նահանգներում բնակվող այն օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու հարցը, որոնք ի սկզբանե երկիր են եկել անօրինական ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միլիարդատերը հայտարարել է օգոստոսի 25-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նրանք չեն կարողանա օրինական կարգավիճակ ստանալ, քանի դեռ չեն մեկնել երկրից ու վերադարձել»,- նշել է Թրամփը՝ խոսելով այն միգրանտների մասին, որոնք ապօրինաբար են գտնվում ԱՄՆ-ում:«Երբ նրանք վերադառնան օրինական ճանապարհով, կկարողանան  հարկեր վճարել»,- ասել է հանրապետականը: Թրամփն նշել է, որ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնում գտնվելու առաջին իսկ օրը հրամանագիր կհրապարակի «վատ տղաների» վտարումն սկսելու մասին՝ նկատի ունենալ այն միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարել՝ գտնվելով ԱՄՆ-ում : Նման անձինք երկրում, նրա կարծիքով, «հավանաբար միլիոնավորներ են»:

Մինչդեռ օգոստոսի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, թե չի բացառում միգրանտների նկատմամբ իր խիստ դիրքորոշման փոփոխումը եւ նույնիսկ կարող է դիտարկել գոյություն ունեցող այն օրենքների մեղմացման հնարավորությունը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ից անօրինական միգրանտների արտաքսմանը, եթե նրանք երկրում բնակվում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիք եւ երեխաներ են մեծացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

 

«Առավոտ».

Եվրոպայի մայրամուտի մասին պարբերաբար կրկնվող կանխատեսումները խիստ չափազանցված են

 

 

«Ամեն տարի ես աշխատում եմ իմ կարճատև ամառային արձակուրդն անցկացնել եվրոպական որևէ երկրում։ Դա ողջ տարվա լարված աշխատանքից հետո ոչ միայն հանգստանալու և զվարճանալու հնարավորություն է խնայած դրա մեջ էլ որևէ վատ բան չեմ տեսնում), այլև հասկանալու այն մշակույթը, այն հասարակարգը և այն ապրելակերպը, որոնց մեզնից շատերը, կարծես թե, ձգտում  են։

Այս տասն օրում մենք եղանք Գերմանիայում և Շվեյցարիայում, մի քանի ժամով էլ նույնիսկ՝ Ավստրիայով և Ֆրանսիայում։ Եվս մեկ անգամ հերքեմ հիմնականում ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից ստեղծվող մռայլ պատկերները։ Բեռլինի, Պոտսդամի, Մյունխենի, Նյուրնբերգի, Զալցբուրգի, ժնևի փողոցներում մենք չտեսանք փախստականների ամբոխներ։

Եվրոպայի մայրամուտի մասին պարբերաբար, դեռևս Հին Հռոմի ժամանակներից պարբերաբար կրկնվող կանխատեսումները խիստ չափազանցված են։

Տեսնում էի հիմնականում կազմակերպված, կարգապահ, բարեհամբույր և քիչ թե շատ բարեկեցիկ մարդկանց, որոնք, իհարկե, խնդիրներ ունեն, բայց նրանց խնդիրները մերի համեմատ այլ բնույթի  են և այլ որակի։

Այստեղ, կարծում եմ, ազգային առանձնահատկությունները մեծ դեր չեն խաղում. Գերմանիայում թուրքերի մեծ մասը նույնպես ապրում է «գերմանական կանոններով»։ Դա տարբերություն է մի քանի դարի պատմություն ունեցող պետությունների և 25 տարվա պետության միջև։ »,–գրում է թերթի խմբագիրը։