Պուտին-Էրդողան հաջորդ հանդիպումը կանցկացվի Չինաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i32222-Պուտին_Էրդողան_հաջորդ_հանդիպումը_կանցկացվի_Չինաստանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2016 09:08 Asia/Tehran
  • Պուտին-Էրդողան հաջորդ հանդիպումը կանցկացվի Չինաստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակին, ահաբեկչության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Էրդողանը ռուսաստանցի իր գործընկերոջը ներկայացրել է Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հատուկ գործողությունների ընթացքը: Նրանք նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել Հալեպ քաղաքին հումանիտար օգնություն մատակարարելու հարցի շուրջ:

Միեւնույն ժամանակ, թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպում անցկացնել Չինաստանի Հանչժոու քաղաքում, որտեղ սեպտեմբերի 4-5-ը տեղի կունենա G-20-ի գագաթաժողովը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող եւ միջազգային օրակարգային հարցեր:

galatv.am/

 

27/8/2016