Ո՞րն է «Су-25» «թռչող տանկի» հայտնիության գաղտնիքը
https://parstoday.ir/hy/news/world-i32407-Ո_րն_է_Су_25_թռչող_տանկի_հայտնիության_գաղտնիքը
«Су-25» կործանիչը, թեև չի գտնվում առաջատար տեխնիկական առաջընթացում, սակայն շարունակում է ողջ աշխարհում լայնորեն կիրառվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «National Interest»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2016 15:03 Asia/Tehran
  • Ո՞րն է «Су-25» «թռչող տանկի» հայտնիության գաղտնիքը

«Су-25» կործանիչը, թեև չի գտնվում առաջատար տեխնիկական առաջընթացում, սակայն շարունակում է ողջ աշխարհում լայնորեն կիրառվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «National Interest»-ին:

 

Նրա հայտնիության հիմնական պատճառն այն է, որ «Су-25»-ը պրակտիկ և արդյունավետ միջոց է ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու հարցում:

«Су-25»-ին նախորդել է «Ил-2»-ը, որը հայտնի է «թռչող տանկ» անունով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրանք ռումբեր էին նետում գերմանական տանկերի վրա՝ անկախ թշնամու հրետանուց:

Այդ փորձը հաշվի է առնվել «Су-25»-ը ստեղծելու ժամանակ, որը սկսվել է արտադրվել 1978 թվականից: Իրենց հարուստ ռազմական կարիերայի ընթացքում դրանք շարունակում էին «գոյատևել» լուրջ վնասներ ստանալուց հետո: Ռուսաստանում այն լուրջ մոդերնիզացման է ենթարկվում:

operativ.am

28/8/2016