Քրոնիկական հոգնածության նոր վտանգ. բժիշկներ
https://parstoday.ir/hy/news/world-i32725-Քրոնիկական_հոգնածության_նոր_վտանգ._բժիշկներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշը փոխում է արյան քիմիական բաղադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 15:23 Asia/Tehran
  • Քրոնիկական հոգնածության նոր վտանգ. բժիշկներ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը փոխում է արյան քիմիական բաղադրությունը:

Այդ մասին հայտնում է Medical Daily-ն՝ հղում անելով Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են քրոնիկական հոգնածության համախտանիշ ունեցող 45 մարդու և նույն տարիքի 39 առողջ մարդու արյան նմուշները:

Պարզվել է՝ քրոնիկական հոգնածության համախտանիշով հիվանդների դեպքում նվազել է հիմնական քիմիական նյութերի քանակն արյան մեջ:

Գիտնականները նշում են, որ դա մարդկանց դեպքում առաջացնում է մշտական ֆիզիկական և մտավոր հոգնածության զգացում, որն ուղեկցվում է քրոնիկ ցավերով, վերջույթի թմրության զգացումով, հիշողության, կենտրոնացման և մարսողության վատացմամբ:

1in.am