Բելգիացի տասը երեխաներ դպրոցում սովորելու են առանց դասերի եւ ուսուցիչների
https://parstoday.ir/hy/news/world-i32872-Բելգիացի_տասը_երեխաներ_դպրոցում_սովորելու_են_առանց_դասերի_եւ_ուսուցիչների
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում Է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու Է ինքնակրթությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2016 14:49 Asia/Tehran
  • Բելգիացի տասը երեխաներ դպրոցում սովորելու են առանց դասերի եւ ուսուցիչների

Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում Է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու Է ինքնակրթությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում   «Արմենպրես»-ը,  հայտնել Է բելգիական RTBF հեռուստաալիքը:

Դպրոցում, որում ընդգրկել են 6-ից մինչեւ 16 տարեկան տասը աշակերտների, չեն լինելու դասեր, քննություններ եւ նույնիսկ ուսուցիչներ, նշում Է հեռուստաալիքը: Ուսումնական հաստատությունում ներկա են լինելու միայն երեք մեծահասակ «ուղեկցողներ», որոնք կկարողանան աջակցություն ցուցաբերել սովորողների ինքնակրթությանը: Ինչպես պարզաբանել Է դպրոցի համահիմնադիրներից մեկը՝ Սյուզան Քլինը, նրանք «երեխաներին ժամանակ եւ ազատություն են տրամադրելու՝ ուսումնասիրել այն, ինչ իրենք են ցանկանում կամ կցանկանան (…), իրական կյանքին ուղղակի բախման պայմաններում: Այդ դպրոցի աշակերտները սովորելու են իրենց բնորոշ անհատական գործելաձեւով, սեփական ռիթմով:  

Ուսումնական հաստատությունն օգտագործում Է ամերիկյան Sudbury Valley School-ի փորձը, որն ԱՄՆ-ում ստեղծվել Է 50 տարի առաջ: Sudbury Valley School-ի համակարգով ուսուցումը կառուցված Է հետաքրքրասիրության, ցանկության եւ երեխայի՝ ինքնուրույն սովորելու ունակության վրա, այնպես, ինչպես նա Է ցանկանում, այն ռիթմով, որը նրան համապատասխանում Է:

Այդ համակարգի համար հանգուցային են արժեքները՝ մոտիվացիան, ստեղծագործությունը, ազատությունը, հարգանքը եւ  պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am