Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել գթասրտորեն վերաբերվել մոլորակին
https://parstoday.ir/hy/news/world-i33049-Հռոմի_պապը_հավատացյալներին_կոչ_է_արել_գթասրտորեն_վերաբերվել_մոլորակին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել ապաշխարել Աստծո արարչագործության հանդեպ իրենց գործած մեղքերի համար և վերաիմաստավորել իրենց վերաբերմունքը «մեր ընդհանուր տան» նկատմամբ գթասրտության ոգով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 15:36 Asia/Tehran
  • Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել գթասրտորեն վերաբերվել մոլորակին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել ապաշխարել Աստծո արարչագործության հանդեպ իրենց գործած մեղքերի համար և վերաիմաստավորել իրենց վերաբերմունքը «մեր ընդհանուր տան» նկատմամբ գթասրտության ոգով:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Աստված մեզ նվիրել է ծաղկող այգի, իսկ մենք այն վերածում ենք ավերակներով, անապատներով ու գարշելիությամբ կեղտոտված տիրույթի»,- ասվում է ուղերձում, որը Ֆրանցիսկոս պապն ուղղել է սեպտեմբերի 1-ին նշվող Աստծո արարչագործության պահպանման մասին Աղոթքի համաշխարհային օրվա առթիվ:

«Մենք չենք կարող նահանջել կամ անտարբեր լինել կենսաբազմազանության կորստի և էկոհամակարգերի փլուզման նկատմամբ, որոնք հաճախ պայմանավորված են մեր անպատասխանատու և եսասեր վարքով»,- նշվում է փաստաթղթում:

1in.am