Տուսկը Սիրիայում իրադրության վատթարացման մեջ մեղադրել է Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i3340-Տուսկը_Սիրիայում_իրադրության_վատթարացման_մեջ_մեղադրել_է_Ռուսաստանին
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 9-ին Բրյուսելում հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «էլ ավելի են վատացնում առանց այդ էլ շատ վատ իրադրությունը», փոխանցում է Интерфакс-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 15:33 Asia/Tehran
  • Տուսկը Սիրիայում իրադրության վատթարացման մեջ մեղադրել է Ռուսաստանին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 9-ին Բրյուսելում հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները «էլ ավելի են վատացնում առանց այդ էլ շատ վատ իրադրությունը», փոխանցում է Интерфакс-ը:

«Որպես ռուսական ռազմարշավի ուղղակի հետևանք Ասադի ռեժիմն ամրապնդում է դիրքերը, սիրիական չափավոր ընդդիմությունը նահանջում է, ու ևս հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիայի և Եվրոպայի կողմը»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

armedia.am

9/2/2016