Գիտնականներ. Սեւ ծովը կիսով չափ պիտանի չէ կյանքի համար
https://parstoday.ir/hy/news/world-i33451-Գիտնականներ._Սեւ_ծովը_կիսով_չափ_պիտանի_չէ_կյանքի_համար
Կես դարի ընթացքում Սեւ ծովի՝ կյանքի համար ոչ պիտանի ջրաշերտն ավելացել է 40%-ով: Նման եզրահանգման են եկել Լիեժի համալսարանի մասնագետները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2016 05:41 Asia/Tehran
  • Գիտնականներ. Սեւ ծովը կիսով չափ պիտանի չէ կյանքի համար

Կես դարի ընթացքում Սեւ ծովի՝ կյանքի համար ոչ պիտանի ջրաշերտն ավելացել է 40%-ով: Նման եզրահանգման են եկել Լիեժի համալսարանի մասնագետները:

Ըստ Biogeosciences ամսագրի՝ թթվածնով հագեցած ջրի վերին շերտերն ավելի քիչ խտություն ունեն, քան ստորին շերտերը: Կյանքի համար պիտանի ջուրը սահմանազատված է ծծմբաջրածնով հագեցած ջրերից:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ 1955-2015 թվականների ընթացքում այդ սահմանը նվազել է՝ 140-ից հասնելով 90 մետրի, ինչը Սեւ ծովի բնակելի տարածությունը 40%-ով կրճատել է: Այս երեւույթը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով ու ջրի որակի վատթարացմամբ (ազոտական եւ ֆոսֆորական միացությունների ավելացմամբ):

Գիտնականները բնապահպանական եւ տնտեսական հետեւանքներ են կանխատեսում: Ջրաշերտերի սահմանագծի միախառնման դեպքում սպառնալիքի տակ կլինի թթվածնով հագեցած Սեւ ծովի ջրաշերտը:

news.am