Օբաման եւ Պուտինը հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովում
https://parstoday.ir/hy/news/world-i33457-Օբաման_եւ_Պուտինը_հանդիպում_են_անցկացրել_g20_ի_գագաթնաժողովում
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2016 07:19 Asia/Tehran
  • Օբաման եւ Պուտինը հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովում

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ռուսական կողմից հանդիպմանը մասնացել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել Է, մասնավորապես, Ջոն Քերին:

Հանդիպումը կայացել Է Հանչժոու քաղաքի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի երկկողմ միջոցառումների սրահներից մեկում: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումն անցել Է մամուլի համար փակ ռեժիմով: Բանակցությունները, որոնք  սկսվել են Երեւանի ժամանկով ժամը 9:10-ին, տեւել են ավելի քան մեկ ժամ: Դրանք ավարտվել են ժամը 10:30-ին:

Պեսկովը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, լրագրողներին հայտնել Է, որ դրանք դրական ընթացք են ունեցել եւ պլանավորվածից ավելի երկար են տեւել, նախեւառաջ քննարկվել Է Սիրիայի թեման, ինչպես նաեւ Ուկրաինան:

«Հանդիպումն ավելի երկար տեւեց, քան պլանավորվում Էր: Քննարկել են գլխավորապես Սիրիան եւ Ուկրաինան: Դրանից հետո Օբաման Պուտինի հետ զրուցել Է առանձնաբար»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հավելել Է, որ հանդիպումը «լավ Է անցել»: «Աշխատանքը կշարունակվի»,- եզրափակել Է Պեսկովը:

armenpress.am