ԿԺԴՀ-ն բալիստիկ երեք հրթիռների արձակում է իրականացրել
https://parstoday.ir/hy/news/world-i33463-ԿԺԴՀ_ն_բալիստիկ_երեք_հրթիռների_արձակում_է_իրականացրել
ԿԺԴՀ-ն բալիստիկ երեք հրթիռների արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2016 07:33 Asia/Tehran
  •  ԿԺԴՀ-ն բալիստիկ երեք հրթիռների արձակում է իրականացրել

ԿԺԴՀ-ն բալիստիկ երեք հրթիռների արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը:

«Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով ժամը 12:14-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 07:14-ին) բալիստիկ երեք հրթիռներ է արձակել Հվանհե-Պուկտո նահանգի Հվանչժու շրջանից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հրթիռների տեսակը եւ դրանց թռիչքի հեռավորությունը առայժմ հայտնի չեն:

Հրթիռներն արձակվել են այն բանից մի քանի ժամ անց, երբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը G20-ի՝ Հանչժոու քաղաքում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ՝ քննարկելով նաեւ ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:

ԿԺԴՀ-ն օգոստոսի վերջին բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել սուզանավից: Հարավկորեացի եւ ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը հաղթահարել էր 480-500 կիլոմետր տարածություն եւ ընկել Ճապոնական ծովում:

Կիոդո գործակալության տվյալներով՝ Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ հաղորդագրություններից հետո ընդհատել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զորամասի ստուգումը Տոկիոյի Ներիմայի շրջանում:

Տեղական հեռուստատեսության տվյալներով՝ պաշտպանական գերատեսչությունը ներկայում տվյալներ է հավաքում հյուսիսկորեական հրթիռների արձակման վերաբերյալ տեղեկատվությունն ստուգելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

armenpress.am