Աղտոտված օդը կարող է Ալցհայմերի հիվանդություն առաջացնել. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i33622-Աղտոտված_օդը_կարող_է_Ալցհայմերի_հիվանդություն_առաջացնել._գիտնականներ
Աղտոտված օդը կարող Է լինել այն գործոններից մեկը, որոնք Ալցհայմերի հիվանդության զարգացում են հրահրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, ասված Է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2016 11:43 Asia/Tehran
  • Աղտոտված օդը կարող է Ալցհայմերի հիվանդություն առաջացնել. գիտնականներ

Աղտոտված օդը կարող Է լինել այն գործոններից մեկը, որոնք Ալցհայմերի հիվանդության զարգացում են հրահրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» -ը, ասված Է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ:

Բրիտանիայում Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրման կենտրոնի հետազոտողները երկաթի մագնիսական օքսիդի մանրագույն մասնիկներ են հայտնաբերել այն մարդկանց ուղեղի հյուսվածքներում, որոնք տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ: Թունավոր նյութի մասնիկներ են հայտնաբերվել առավելապես նրանց մոտ, ովքեր ապրում են խիստ աղտոտված օդով քաղաքներում:  

Մագնետիտը, կուտակվելով գլխուղեղի բջիջներում, ազատ ռադիկալների կազմավորման պատճառ Է, որոնք վնաս են հասցնում ուղեղի բջիջներին, հաղորդել Է BBC-ն:

Armenpress.am