ԵՏՀ-ն հավանություն է տվել գերմանական ասոցիացիայի հետ Համագործակցության հուշագրի տեքստին
https://parstoday.ir/hy/news/world-i33733-ԵՏՀ_ն_հավանություն_է_տվել_գերմանական_ասոցիացիայի_հետ_Համագործակցության_հուշագրի_տեքստին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սեպտեմբերի 6-ին հաստատել է Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների գերմանական ասոցիացիայի հետ Համագործակցության հուշագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 05:03 Asia/Tehran
  • ԵՏՀ-ն հավանություն է տվել գերմանական ասոցիացիայի հետ Համագործակցության հուշագրի տեքստին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սեպտեմբերի 6-ին հաստատել է Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների գերմանական ասոցիացիայի հետ Համագործակցության հուշագիրը:

Այս մասին  "Արմենպրես"-ին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Փաստաթուղթը պատրաստվել է ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության գերատեսչության կողմից:

«Ասոցիացիայի հետ փոխգործակցությունը թույլ կտա լուծել խնդիրներ, որոնք ուղղված են Միության երկրներում գյուղատնտեսական սարքավորումների, մեքենաների արտադրության, ինչպես նաև արտահանվող գյուղտեխնիկայի զարգացման խթանմանը»,-նշել է նախարար Սերգեյ Սիդորսկին:

Հուշագրի ընդունումը թույլ կտա ապահովել ԵԱՏՄ երկրների միջպետական ու ազգային ստանդարտների հետագա ներդաշնակեցումը միջազգային այլ ստանդարտներին գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում: Դրա համար նախատեսվում է նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերի փոխանակում, համատեղ հանդիպումների կազմակերպում, խորհրդակցություններ, գիտապրակտիկ սեմինարներ, ինչպես փորձի փոխանակում ոլորտին առնչվող պահանջների հաստատման նպատակով:

Սերգեյ Սիդորսկին իրավասու է ստորագրել Հուշագիրը մոտ ժամանակներս:

Armenpress.am