Անգլիայի վարչապետի մայրը մասնակցել է որդու դեմ ուղղված ստորագրահավաքին
Փետրվար 10, 2016 04:36 Asia/Tehran
Անգլիայի վարչապետի մայրը ստորագրել է իր որդու տնտեսական ճգնության քաղաքականության դեմ ուղղված հանրագիրը:
Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի մայրը՝ Մարի Քամերոնը, մասնակցեց իր որդու գործադրած տնտեսական ու ֆինանսական ճգնության քաղաքականությունների դեմ ուղղված ստորագրահավաքին:
«Ես ստորագրել եմ այս հանրագիրը, սակայն չեմ պատրաստվում դրա մասին բացատրություն տալ»,-ասել է Մարի Քամերոնը:
Այս ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 7000 մարդ:
Ավելի վաղ քննադատության են արժանացել Անգլիայի կառավարության ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունները:
Պիտակ