Աֆրիկայում վտանգավոր հիվանդության մինչ այդ անհայտ հարուցիչ են հայտնաբերել
https://parstoday.ir/hy/news/world-i34144-Աֆրիկայում_վտանգավոր_հիվանդության_մինչ_այդ_անհայտ_հարուցիչ_են_հայտնաբերել
Աֆրիկայում մի վտանգավոր բակտերիա են հայտնաբերել, որն առաջացնում է սիբիրյան խոց հիշեցնող հիվանդություն: Բակտերիան կարող է վարակել թե ընտանի, թե վայրի կենդանիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2016 09:16 Asia/Tehran
  • Աֆրիկայում վտանգավոր հիվանդության մինչ այդ անհայտ հարուցիչ են հայտնաբերել

Աֆրիկայում մի վտանգավոր բակտերիա են հայտնաբերել, որն առաջացնում է սիբիրյան խոց հիշեցնող հիվանդություն: Բակտերիան կարող է վարակել թե ընտանի, թե վայրի կենդանիներին:

Սիբիրյան խոցի հարուցիչը Bacillus anthracis–ն է: Bacillus տեսակի մեկ այլ ներկայացուցիչ՝ Bacillus cereus միկրոօրգանիզմը, սպորներ առաջացնող հողաբնակ օրգանիզմ է, որը հանդիպում է գրեթե ամենուրեք, եւ մինչեւ վերջերս անվնաս էր համարվում: Սակայն Աֆրիկայում հայտնաբերված շտամմներից մեկը լուրջ վտանգ է ներկայացնում: Այն հայտնաբերել են Կոնգոյում, Կամերունում, Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում ու Կոտ Դիվուարում զանազան կենդանիներից վերցված նմուշներում: Շիմպանզեները, գորիլաները, փիղն ու այծերը հիվանդ էին կամ էլ սատկած:

Նոր շտամմը ստացել է B. cereus biovar anthracis անվանումը ու գիտնականների խոսքով միկրոօրգանիզմն ունի հատկանիշներ, որոնք բնորոշ են թե B. Anthracis տեսակին, թե B.cereus տեսակին: Եվ այսպես դրա մեջ կային սիբիրյան խոցի հարուցիչի թունավորության համար պատասխանատու pXO1 եւ pXO2 պլազմիդներ: Գիտնականները ենթադրում են, որ երկու շտամմներն էլ այդ պլազմիդներն իրարից անկախ են ձեռք բերել:

Հետազոտողները վստահ են, որ իրենց հայտնաբերած միկրոօրգանիզմը բավականին լայն տարածում ունի ամբողջ աֆրիկյան մայրցամաքում: Իսկ այն հանգամանքը, որ միկրոօրգանիզմը հայտնաբերել են գորիլաների ու շիմպազեների մոտ, վկայում է այն մասին, որ այն կարող է պոտենցիալ վտանգավոր լինել նաեւ մարդկանց համար:

News.am